Դիջիթեք

Նախագիծը ուսումնական, հետազոտական աշխատանք է, որը ենթադրում է տարատեսակ ուսումնական գործունեությունների ամբողջություն: Այն ենթադրում  է նաև աշխատանք դասարանի սահմաններից դուրս: Նախագիծը ովորողներին տալիս է ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ:  Նախագծի իրականացման  շրջանակներում սովորողների մոտ ձևավորվում է հասարակության հետ շփվելու կարողությունները, աշխատասիրությունը, զարգանում են մեդիահմտությունները, նպաստում է աշխարհաճանաչողության  ընդլայնմանը:
Դիջիտեքի շրջանակներում 3-րդ դասարանի սովորողները  ներկայացնում են բնագիտական նախագիծ:
Աշնանային էկոլոգիական մեդիաօլիմպիադայի շրջանակներում դասարանում դիտեցինք երկիր մոլորակի աղտոտվածությանը վերաբերող ֆիլմեր, ծավալեցինք քննարկումներ և բանավեճեր, որոնց արդյունքում միասնական որոշում ընդունվեց , որ պետք է նախաձեռնություն ցուցաբերել: Որոշեցինք սկսել հենց դպրոցից:  Նախ դիմեցինք տարբեր կազմակերպությունների՝ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելու նպատակով: Եվ փորձեցինք գործնական աշխատանքի միջոցով ամրապնդել մեր ստացած տեղեկությունները:
Էկոլոգիական  նախագծի նպատակն է սովորողների մոտ սեր արթնացնել բնության հանդեպ, ընդլայնել բնագիտական գիտելիքները, ձևավորել աշխատասիրության, պատասխանատվության զգացում, նպաստել աշխարհաճանաչողության զարգացմանը:
Աշխատանքներն իրականացնելիս համագործակցել ենք «Armenian tree project» կազմակերպության և Նոր-Նորք փակ բաժնետիրական ընկերության հետ: Նրանցից ստացել ենք մասնագիտական խորհրդատվություն, տեղեկություններ ենք հավաքել, թե ինչպես իրականացնել կանաչապատումը, ինչպես խնամել կանաչ տարածքները, ծառերն ու ծաղիկները:
Աշխատանքը սկսել ենք տարեսկզբին. նախ մաքրել ենք բակ-պարտեզը, որից հետո չորացած տերևները լցրել ենք հողի մեջ և ծածկել, որոշ ժամանակ անց ստացել ենք հումուսացված հող:
Հողը պատրաստ էր ծառեր և ծաղիկներն  ցանելուն,  սակայն մինչ ծառատունկը սկսելը, եղանք Նանսենի այգում՝  Նոր-Նորք փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցից խորհուրդներ ստանալու համար: Սովորողները պարզեցին, թե ինչպես պետք է տնկել ծառերը, ինչպես  պատվաստել և խնամել դրանք:

Խորհուրդներ ծառատունկից առաջ

Ծնողները տրամադրեցին տնկիներ և իրենք էլ սովորողների հետ մասնակցեցին ծառատունկին: Տարվա ընթացքում երեխաները պարբերաբար կխնամեն իրենց տնկած ծառերն ու ծաղիկները՝ կմաքրեն ավելորդ խոտերից, կջրեն, կպարարտացնեն…

 

Ծառատունկ

Ծառ ենք տնկում

Մեծ առաջընթաց կարելի է համարել այն, որ այս հմտությունները երեխաները փոխանցում են ընտանիքի անդամներին ու ընկերներին: Ահա թե ինչպես են նրանք տեղեկություններ հավաքում և ծառ տնկում:
Կամո պապիկի այգում

Ընտանիքով այգում

Ուզում եմ ստեղծել իմ այգին

Նախատեսել և իրականացրել ենք դպրոցի  առաջին հարկից երկրորդ հարկ տանող աստիճանների տակի կանաչապատումը:
Խորհրդատվություն ստանալու համար  դիմել ենք «Armenian tree project» կազմակերպությանը:
Աշխատակիցն անձամբ եկավ դպրոց, նայեց տարածքը և խորհուրդներ տվեց:
Սկզբում կարմիր ավազ լցրեցինք, վրան՝ մանր քարե կտորտանքներ,  որի վրա էլ դրեցինք թաղարների մեջ տնկած ծաղիկները:

Պարտեզ աստիճանների տակ

Կիրառելով թվարկված հմտությունները` սովորողները ձեռք են բերում մեծ պատասխանատվության զգացում: Հետևում են իրենց տնկած ծառերին, թույլ չեն տալիս, որ որևէ մեկը վնասի դրանք, մաքուր են պահում իրենց շրջակա միջավայրը, իրենց վարքով օրինակ ծառայում ընկերներին:
Այս նպատակով ստեղծեցինք ուսուցողական մի նյութ՝
Մաքուր պահենք մեր երկիրը

Սովորողների կողմից  իրականացված ցանկացած աշխատանք թվայնացնում ենք՝ ֆիլմերի, պատումների, նկարների տեսքով և տեղադրում ենք տարբեր սոցիալական ցանցերում՝ դպրոցի կայքում, սովորողների և ուսուցչի ուսումնական բլոգներում, youtube –ում…
Ստեղծվում ենք հետաքրքիր ուսումնական նյութեր, որոնք համացանցում տեղադրելուց հետո դիտում-լսում-ընթերցում են շատերը՝ անկախ տարիքից:
Ավարտուն նախագիծ

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s