Թումանյանը կրտսեր դպրոցում

Հայտնի է, որ Հ. Թումանյանը հայ ամենանշանավոր հեղինակներից մեկն է: Նրա ստեղծագործությունները սիրել են բոլոր տարիքներում. մանկությունից մինչև հասուն տարիք: Դեռ վաղ մանկությունից բոլորս էլ նախ լսում, ապա նաև ընթերցում և սովորում ենք Թումանյան:
«ՄխիթարՍեբաստացի»կրթահամալիրում  Հովահաննես Թումանյանն ունի առանձնահատուկ դեր: Յուրաքանչյուր տարի ուսումնական տոնացույցով նախատեսված են Թումանյանական օրեր, որոնց ընթացքում տարբեր դասարանների սովորողներ տարբեր մակարդակներով ուսումնասիրում են Հ. Թումանյանի կյանքը, գործունեությունը և  ստեղծագործությունները:

Կրտսեր դպրոցում  հիմնականում ուսումնասիրում ենք Թումանյանի հեքիաթները և բանաստեղծությունները: Ի դեպ, նախակրթարանից դպրոց գալիս երեխաներն արդեն բավական շատ հեքիաթներ ու բանաստեղծություններ գիտեն: Յուրաքանչյուր առավոտ կրթահամալիրում անցկացվող առավոտյան բաց պարապմունքի ընթացքում սովորողներն արտասանում են նախապես սովորած բանաստեղծությունները:
Առաջին դասարանում Թումանյանի ուսուցումը սկսում ենք տարբեր նախագծերի միջոցով:  Նախայբբենական շրջանում ուսուցիչները կարդում և պատմում են նրա հեքիաթները,  քննարկում, երևակայությունը զարգացնող հարցեր  տալիս: Սովորողներն իրենց պատկերացնում են այդ հեքիաթի գործող հերոսներ, հանդես գալիս դրանց կերպարներում, նկարում (նկարչության համար պարբերաբար օգտագործվում է  paint ծրագիրը) կամ ծեփամածուկով և կավով պատրաստում հեքիաթի կերպարներ:
Արդեն երկրորդ դասարանում, երբ սովորողները ինքնուրույն կարդալ գիտեն, թումանյանական ստեղծագործություներն ընթերցում են, պատմում, դերերով խաղում, քննարկում, ստեղծագործում:   Տիրապետում են ավելի շատ համակարգչային ծրագրերի, ինչն էլ թույլ է տալիս ստեղծել տարբեր նյութեր՝
Թումանյանական օրերի ընթացքում մեր կատարած  աշխատանքները և փորձը ամբողջացնելու համար նպատակահարմար է կատարված աշխատանքները ներկայացնել ըստ դասարանների:

Առաջին դասարանում համակարգչայի ծրագրերի կիրառմամբ սովորողները պատրաստել են հետևյալ նյութերը`

Տերևաթափ
Արտույտը
Թել մանողը և նրա կախարդական թելը
Ծաղիկները

Երկրորդ դասարանում սովորողները դառնում են ավելի ինքնուրույն և շատ հաճախ հանդես գալիս նախաձեռնություններով, պատրաստում այս կամ այն ֆիլմը`

Գետակ
Իրիկուն
Մի կաթիլ մեղրը
Ամենից լավ տունը
Արևելքի առակներից

Հետաքրքիր միտք էր Հ. Թումանյանի հեքիաթներից  մի քանիսը  պատմել բարբառով:
Ծիտը

Երրորդ դասարանում Թումանյանի ուսուցումը դառնում է ավելի գործնական. իրականացվում են մեդիաներկայացումներ` տարբեր լուծումներով (տիկնիկային, դերային, մնջախաղ…),  փոխում են հեքիաթների սկիզբն ու ավարտը, նոր հերոսներ են բերում հեքիաթ, հեքիաթների շիլափլավ են անում, ստեղծվում են տարբեր աուդիոգրքեր, ֆլիմեր` Սուտասանը, Թումանյանի կյանքը, Բարեկենդանը, Աշուն,
Պատմում եմ իմ սիրելի բանաստեղծի մասին
: Մեր իսկ ձայնագրած տեսասկավառակի համար պատրաստել ենք նաև նկարազարդ շապիկներ:


Թումանյան ստեղծագործությունների ուսումնասիրման մեջ շատ կարևոր տեղ ունեն ճամփորդությունները` տիկնիկային թատրոնում թումանյանական ներկայացումների դիտումը, Թումանյանի տուն թանգարանի այցելությունը: Այս տարի Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ եղանք նրա թանգարանում: Նախապես զրուցելով թանգարանի տնօրենի հետ՝ համաձայնություն ստացանք թանգարանում կազմակերպել մեր սովորողների ստեղծած տեսասկավառակների շնորհանդես և սովորողների նկարած նկարների ցուցահանդես-վաճառք:

Մեզ շատ ջերմ ընդունեցին, սովորողները  ներկայացրին տեսասկավառակը, պատմեցին, թե ինչպես են պատրաստել նյութերը:
Շատերը հետաքրքրվեցին, հարցեր տվեցին …
Սովորողները հարցազրույց վերցրին  թանգարանի տնօրենից, թումանյանասեր հասարակությունից:
Մերստեղծած սկավառակի շնորհանդեսը Հ. Թումանյանի թանգարանում

Թումանյանի ուսուցման ընթացքում տարբեր դասարանների դասավանդողների կողմից լայնորեն կիրառվել է նաև առցանց դասի մեթոդը: Նախապես կայքում տեղադրվել է որևէ թումանյանական ստեղծագործություն և սովորողենրին տրվել են ստեղծագործական առաջադրանքներ, որոնք, ի դեպ, սովորողները միշտ հաճույքով և պատրաստակամ են կատարել առցանց դասեր 1,  առցանց դաս 2: Փորձը ցույց է տվել, որ առցանց դասի մեթոդը մեր դպրոցում արդյունավետ է և շատ օգտակար:

 Յուրաքանչյուր աշխատանք, երբ հաջողվում է և ավարտվում, անհրաժեշտություն է ստղեծվում այն ներկայացնել: Մեր կրթահամալիրում այդ խնդիրը վաղուց արդեն լուծված է: Բոլոր դասարանները, երբեմն նաև առանձին սովորողներ ունեն իրենց բլոգները, որոնցում տեղադրվում են տարվա ընթացքում պատրաստած նյութերը: Սա օգտակար է ոչ միայն սովորողի համար, ով համակարգված և ի մի բերված ունենում է իր բոլոր աշխատանքները, այլև կողմնակի անձանց համար, ովքեր շատ հաճախ օգտվում են մեր սովորողների նյութերից:

Реклама