Մայիսյան հավաք, մայիսյան ստուգատես

IMG_0168

05․05․2015

9։00-9։25- Ընդհանուր տոնական պարապմունք

9:30-10:00- Բարի լույսի ծափխաղ բակում.

Միջավայրի խնամք բակում.

Խաղ բակում. «Ով առաջինը բակում կգտնի այսինչը» այլընտրանքային մարմնամարզություն կամ մկանների արթնացում

Ներկա-բացակա էկրանին — ներկան նշում են «չիր» բառով:

Բույսերի, միջավայրի խնամք, օդափոխում

Ջանի Ռոդարի «Թարս հարցեր»— կարդում ենք, պատմում,  քննարկում

Մենք ենք թարս հարցեր մտածում

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.

_Դարակները նրա համար են, որ նրա մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:

_Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ շարժում էին գլուխները և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

_Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր

մնալ ինչուիկ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել նրանց պատաս­խանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:

Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ, նա չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա հորինում էր նոր հարց. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և կատարեց զարմանալի հայտ­նագործություն. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

10։30-11։00- Նախաճաշ

12։00-12։30- ճաշ
15։30։16-00-հետճաշիկ

11։00-11։30-Անգլերեն երգեր ենք երգում

Բակային և ծիսական խաղեր

Ռոդիո 6-ը 2-4 տարեկանների խնբասենյակի նորամուտին է մասնակցում

Աշխատանք կավով /Ռոդարիական կերպարների պատրաստում/

06․05․2015

9։00-9։25- Ընդհանուր տոնական պարապմունք

9:30-10:00- Բարի լույսի ծափխաղ բակում.

բառախաղ

Միջավայրի խնամք բակում.

Խաղ բակում. «Ով առաջինը բակում կգտնի այսինչը» այլընտրանքային մարմնամարզություն կամ մկանների արթնացում

Ներկա-բացակա էկրանին — ներկան նշում են «չիր» բառով:

Բույսերի, միջավայրի խնամք, օդափոխում

Ողջ օրը՝ «Ռոդարիկ. Թարս ու շիտակ օր»      Հագուստներ, սանրվածքներ,  ցուցադրություններ.
Պատասխաններ թարս հարցերին. Դպրոցում հատկացված որևէ տեղում փակցվում են սաների ու սովորողների թարս հարցերի էջեր՝ ամեն էջին մի հարց: Մեծերը ընթացքում պատասխանում են այդ հարցերին: 

 երգ- Տ․ Մարինե

10։30-11։00- Նախաճաշ

12։00-12։30- ճաշ
15։30։16-00-հետճաշիկ

Չափումներ ենք կատարում բակում և սպորտդահլիճում  /թզաչափ, ոտնաթաթ, ժապավեն․․․/

/ չափում ենք ծառերի միջև եղած հեռավորությունը, հաշվում ենք ծառերի շուրջ շարած քարերը, համեմատում/․․․

Աշխատանք կավով

07․05․2015

9։00-9։25- Ընդհանուր տոնական պարապմունք

9:30-10:00- Միջավայրի խնամք բակում.

Խաղ բակում. «Ով առաջինը բակում կգտնի այսինչը» այլընտրանքային մարմնամարզություն կամ մկանների արթնացում

Ներկա-բացակա էկրանին — ներկան նշում են «չիր» բառով:

Բույսերի, միջավայրի խնամք, օդափոխում

10։30-11։00- Նախաճաշ

12։00-12։30- ճաշ
15։30։16-00-հետճաշիկ

10.00-11.00 -Կերպավորված ուտելիքների պատրաստում։

Երգեր ենք երգում

Գարնանյին ուտեստների ռոդարիական համտեսումներ.  6 տարեկանների առաջին դասարանցիները մատուցում են կերպավորված ուտելիքներ
Այլընտրանքային նկարչություն- նկարում ենք գունավորած ավազի վրա

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s