Դասավանդողների աշնանային դպրոց

IMG_3782

Դասավանդողների աշնանային դպրոցում  օրը սկսում էինք  ազգային պարեր պարելով /9։00-9։30/։

Վերհիշեցինք բոլոր սովորած պարերն ու սովորեցինք նորերը։
9։30-ից մինչև 10։00-ն մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին։
Որից հետո  նշանակված էր մասնագիտական խորհրդատվության ժամ։
Մենք ազատ ընտրության հնարավորություն ունեինք /ինքներս էինք որոշում, թե որ մասնագետի խորհրդի և օգնության կարիքն ունենք/։
Առանձնացված էր հետևյալ ուղղությունները․
մաթեմատիկա, մայրենի լեզու, տեխնոլոգիական հմտություններ
և  բնագիտություն։
Կազմակերպման այս ձևն ինձ շատ դուր եկավ։
Այս անգամ ես մասնակցեցի Հասմիկ Նալբանդյանի բնագիտության սեմինարին։
Ի դեպ շատ հետաքրքիր և արդյունավետ սեմինարներ էին։
Ձեռք բերեցինք ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ։
Տիկին Հասմիկը բնագիտության լաբորատորիայում կազմակերպեց և անցկացրեց մի շարք բնագիտական փորձեր։
Ինչպիսիքն էին․ «Օճառե պղպջակը», «Հրթիռ փուչիկը», «Լողացող ձկնիկը», «Պղպջակ ծաղիկը», «Ռեակտիվ շարժում» և այլն։
Այս փորձերն ինձ համար ոչ միայն շատ հետաքրքիր էին, այլև օգտակար, քանի որ կարող եմ իրականացնել նաև սովորողների հետ։
Ընդմիջումից հետո 4 օր շարունակ կազմակերպեցինք և իրականացրեցինք դպրոցի բարեկարկման աշխատանքներ։
Դպրոցի տարածքը մաքրեցինք ավելորդ աղբից,  հեռացրինք չորացած ճյուղերը։
Հողը փորեցինք և հարթեցրինք  դպրոց մտնող աստիճանների շուրջը
։
Մաքրեցինք դասարանները, ջրեցինք ծաղիկները։
Չորեքշաբթի օրը սովորողների հետ ճամփորդեցինք։
Հիմնական դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանի սովորողների հետ իրականացրեցինք էկոհայրենագիտական արշավ Հրազդանի կիրճում և աշնանային նկարչական պլեներ Թումանյանի այգում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s