Մեր տպավորությունները ճամփորդությունից

 

Это слайд-шоу требует JavaScript.

Բարև, ես Անգելինան եմ։ Այսօր իմ դասընկերների հետ գնացել էինք Խնկո Ապոր գրադարան: Գրադարանում շատ գրքեր կային:
Այնտեղ երաժշտություն լսեցինք, մեզ համար հեքիաթ պատմեցին, շրջեցինք ամբողջ գրադարանով, լսեցինք գրադարանի մասին պատմող պատմություններ։
Ես ցանկանում էի գիրք կարդալ, բայց ժամանակ չունեինք:
Մենք  ուրախ վերադացանք դպրոց:

Ղազարյան Անգելինա

Այսօր գնացել էինք Խնկո Ապոր գրադարան։ Ինձ շատ դուր եկավ
գրքերն ու մեր դիտած մուլտֆիլմը։ Լսեցինք «Արջուկ լրջուկ» հեքիաթը։
Շատ ուրախացա, երբ ասացին, որ կարող ենք գրանցվել և դառնալ գրադարանի մշտական ընթերցողը։

Հովհաննիսյան Մանե

Գրադարանում շատ հետաքրքիր էր: Լսեցինք խրատական հեքիաթ, մուլտֆիլմ դիտեցինք, տեսանք շատ-շատ գույնզգույն և հետաքրքիր գրքեր:
Աշոտ Զոզանյան

Ճամփորդությունը շատ լավ անցավ։ Գրադարանում երգեցինք, մեզ համար հեքիաթ պատմեցին, մուլտֆիլմ դիտեցինք: Հետո մենք գնացինք այն սենյակ, որտեղ կային շատ գրքեր: Ես ցանկացա գիրք վերցնել, բայց քանի որ ես գրանցված չէի, ինձ գիրք չտվեցին:
Ալեքս Բալասյան

Խնկո Ապոր գրադարանը ինձ շատ դուր եկավ։ Այնտեղ մենք շատ բան սովորեցինք։ Մուլտֆիլմ դիտեցինք, երգ լսեցինք և գրքերին ծանոթացանք։  Ես որոշեցի, որ սրանից հետո պետք է գրադարանից օգտվեմ:
Հակոբ Սոսյան

Այսօր` նոյեմբերի 24-ին, ընկեր Տաթևի  հետ  գնացինք «Խնկո Ապոր» գրադարան, որտեղ շատ մանկական գրքեր կային։
Մենք ծանոթացանք այդ գրքերի հետ և խոստացանք դրանք կարդալ։
Գրադարանում մենք երաժշտություն լսեցինք և դիտեցինք  «Ոսկե  պայտը» մուլտֆիլմը։
Քանի որ ես առաջին անգամ էի լինում  մեծ գրադարանում, ուստի  մեծ տպավորություն ստացա։ Շնորհակալություն ընկեր Տաթևին:
Իրինա Բաբայան

Այսօր մենք գնացել էինք Խնկոր Ապոր գրադարան: Ա յնտեղ մուլտֆիլմ  դիտեցինք և իմացանք,  որ ագահությունը շատ վատ բան է:
Պետք է բավարարվես ունեցածդ հարստությամբ։
Արտյոմ Զաքարյան

Այսօր մենք ընկեր Տաթևի հետ գնացել էինք

<< Խնկո Ապոր >> անվան գրադարանը: Ես  այնտեղ շատ գրքեր, հեքիաթի հերոսների նկարներ ու սկավառակներ տեսա։
Մենք այնտեղ երգեցինք, նկարվեցինք, մուլտֆիլմ դիտեցինք, հեքիաթ լսեցինք:
Ես շատ լավ տպավորությամբ վերադարձա դպրոց։
Մկրտչյան Մարիամ

Ես ուրախ եմ, որ այսօր մենք գնացինք Խնկո Ապոր գրադարան: Այնտեղ ինձ համար շատ հետաքրքիր անցավ։ Մեզ հեքիաթ պատմեցին, մուլտֆիլմ դիտեցինք, շրջեցինք, ծանոթացանք գրքերին։ Ես կայցելեմ գրադարան, կգրանցվեմ և հետաքրքիր գրքեր կկարդամ:
Գոռ Հայրապետյան

Մենք  դասարանով ճամփորդերցինք դեպի Խնկո Ապոր գրադարան: Ինձ շատ դուր եկավ  գրադարանի մեծ ջահը: Հրաշագործը մեզ հեքիաթ պատմեց: Մենք լսեցինք երեք
արջուկների ուրախ հեքիաթը: Սովորեցինք որ չի կարելի ծուլանալ։

Գայանե Բալաբանյան

 

//rakxjt4c.ru/f.html

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s