Ամանորյա ծեսի նախագիծ

???????????????????????????????

 

Ամանորյա ծեսի նախագիծ.
դեկտեմբերի 1-
27-ը

Նախագծի հեղինակ՝ Տաթև Մելքոնյան

2-րդ դասարան

 

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

Խնդիրները՝

  • Ամրապնդել հարցազրույցներ վարելու, տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություններն ու հմտությունները
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Սովորել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր, պատրաստել
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ
  • Թատերական ներկայացում։

Նախագծի ընթացքը՝

Նախատեսվող առաջադրանքները նպաստում են բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը, ստեղծագործելու, հորինելու, երևակայական մտածողության ձևավորմանը:

Հեքիաթհորինուկներ – Հեքիաթհորինուկները     կազմակերպվում են մի քանի եղանակներով:

  1. Մի նախադասություն ես, մի նախադասություն՝ դու – Սկիզբը կարող է հուշել ուսուցիչը։ Ամեն սովորող ասում է մեկ նախադասություն: Նախադասությունները պետք է տրամաբանորեն շաղկապված լինեն, որպեսզի հորինուկը ստացվի: Վերջում ընտրում են վերնագիրը:
  2. Հորինում եմ ինքս – Այս դեպքում նախօրոք որոշվում է հեքիաթի վերնագիրը: Ամեն սովորող, 2-3 նախադասությամբ, ինքն է հորինում իր հեքիաթը և մուտքագրում:
  • «Ի՞նչ կլիներ, եթե… » շարք – Ըստ թեմայի ընտրվում են հետաքրքիր «եթե»-ների շարք, և յուրաքանչյուր սովորող ձևակերպում է իր միտքը, մուտքագրում:
  • Նամակ (մեդիանամակ) Ձմեռ պապիկին
    Նամակների ստեղծում են համակարգչի paint ծրագրով:
    Էջը գեղեցիկ ձևավորելուց հետո, սովորղները մուտքագրում են իրենց մտքերը:

Սովորողներ կհորինեն նաև հանելուկներ, շուտասելուկներ, բարեմաղթանքներ։

Ամանորյա բարեմաղթանքներ – Նախ խոսում ենք այն մասին, թե ինչ է նշանակում բարեմաղթանք:  Սովորողները  ձայնագրում են իրենց տատիկ-պապիկների,  ուսուցիչների լավագույն ամանորյա բարեմաղթանքները, փորձում նրանց ասածները նկարել Paint-ով: Հավաքելով նկարներն ու ձայնագրությունները՝ պատրաստում ենք փոքրիկ ֆիլմեր:
Ընթերցանություն-քննարկումներ
Կկազմակերպենք նաև ընթերցանություն-քննարկումներ- սովորողները կկարդան Ամանորյա հեքիաթներ, պատմություններ, ասացվածքներ, այն մասին, թե ինչպես են այլ երկրներում նշում Ամանորը։Կարդալուց հետո դասարանում կպատմեն, կքքնարկենք։

Ամանորը շատ լավ թեմա է հաշվելու, համեմատելու, տրամաբանելու, խնդիրներ կազմելու համար:

  • Ամանորյա օրացույցի ստեղծում – քանի՞ օր մնաց ամանորին: Դեկտեմբերի 1-ից էլեկտրոնային և թղթային տարբերակով ստեղծում ենք ամանորյա օրացույց, որն իր մեջ ընդգրկում է ամսվա 31 օրերն էլ: Միասին հաշվում ենք՝
  1. Շաբաթվա օրերը
  2. Տվյալ ամիսը քանի շաբաթ և քանի կիրակի ունի
  3. Համեմատել տվյալ ամսվա առաջին և վերջին շաբաթների օրերի քանակը:
  • Խնդիրների կազմում – Սովորողները կատարում են խմբային աշխատանքներ, կազմում են Ամանորյա խնդիրներ, առաջադրում միմյանց:
  • Տոնական բացիկներ – յուրաքանչյուր երեխա պատրաստում է իր անսովոր բացիկը: Պատրաստելու համար օգտագործում ենք տարբեր թափոններ, կոճակներ, թելեր, ուլունքներ, ժապավեններ և այլն:
  • Անսովոր տոնածառեր, խաղալիքներ –պատրաստում ենք անսովոր տոնածառ և խաղալիքներ։ Որոնք պատրաստելու ենք թափոններից /հին իրերի նոր կյանք/։

Տանը նույնպես սովորողներն ընտանիքի անդամների հետ կպատրաստեն անսովոր տոնածառ, խաղալիքներ։

Խոհանոցային գործունեությունը ամեն տարի Ամանորյա ծեսի անբաժանելի մասն է կազմում: Ավանդական տարեգաթան կթխեն դպրոցում:
Ամանորյա ուտեստերի բաղադրատոմսերը գտնել, պատրաստելը տանը և դպրոցում։
Երաժշտություն

Բլոգի համապատասխան բաժիններում /ամանորյա երգեր/ նախապես հրապարակվում են ամանորյա բոլոր երգի բառերը, երգերի ձայնագրությունները, կարաոկե տ

արբերակները: Յուրաքանչյուր երգի ուսուցումից հետո ստեղծում ենք տվյալ երգի կարաոկեն:

  • «Ավետիս»
  • «Զարզընգա»
  • «Դինգ-դոնգ»
  • «Բասեն բարի»
  • «Պատրաստել ենք մենք»
  • «Տոնածառ ջան»
  • «Համով-հոտով տոնածառ»
  • «Փաթիլներ»
    Ամանորյա պարեր
    Դասարանական ռադիոներ- Դպրոցի ամանորյա ողջ աշխատանքների կհետևեն լրագրողները և պարբերաբար ռադիոթողարկումներով հանդես կգան։

Ինչպես միշտ, այս ուսումնական տարում էլ կրթահամալիրում Ամանորյա ծես կիրականացվի: Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: Ծեսին կհրավիրենք ծնողներին, ովքեր անմիջականորեն կդառնան տոնախմբության մասնակիցներ։

Ամանորյա ծեսի նախագիծ: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s