Առցանց ուսուցում

Նպատակ- ինքնակրթության կազմակերպում
Ժամանակահատված- հունվարի 11-ից 15
Մասնակիցներ -2-րդ դասարանի սովորողներ

Մայրենի-Կարդալ Ջ․ Ռոդարի «Թարս հարցեր»
Պատմությունը կարդալուց հետո հորինել 2 հատ թարս հարց և գրել մեկնաբանությունների հատվածում /դասարանական բլոգում/։

Ընտրի՛ր առաջադրանքներից մեկը և մինչև հունվարի 15-ը /ֆլեշմոբի օրը/ընտրված թեմայով նյութ պատրաստի՛ր․
Առաջադրանքը կատարել ծնողի, տատիկ-պապիկի, ընկերոջ հետ։

  1. Էլեկտրոնային գրքի, աուդիոֆիլմի, ռադիոլուրի, էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրու ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություն:
  2. Պատրաստիր բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:
  3. Ամբողջացրու գրաբարյան ասույթները տրված բառերով։ Գրավոր քննարկիր դրանց բովանդակությունը՝
    ա) ինչու են այդպես ասում, երբ կարելի է մեջբերել այդ ասույթը.
    բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
    — Լավ է կոյր …, քան կոյր …:
    մտօք, աչօք
    — Լաւ է … աղքատ եւ իմաստուն, քան … ծեր եւ անմիտ:
    մանուկ, զթագաւոր
    Մահ … մահ է, մահ … ՝ անմահությ: — իմացեալ, ոչ իմացեալ:
  4. Ստեղծիր ամանորյա ֆոտոպատում՝ 5-7 նախադասություն-մեկնաբանությամբ:
  5. Ներկայացրու տոնական օրերին լսածդ ամենաինքնատիպ մաղթանքը։
    Ինքդ հրապարակիր մաղթանքներ` «Մաղթանքի ծառի» տեսքով (առաջին ճյուղը՝ աստված տա, երկրորդը՝ մարդը կամենա, երրորդը՝ առաջին երկուսի հետևանքը լինի. օր.՝ «Թող Աստված բարենպաստ եղանակ տա, մարդիկ զբաղվեն հողագործությամբ, և բարելավվի մեր երկրի տնտեսությունը»)։
  6. Տոնական սեղանի շուրջ ծավալվող զրույցներ տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր. տարբեր մարդկանց խոսքի բառային, քերականական, ոճական մեղանչումները արձանագրիր և դրանք շտկիր։ Մեկ համառոտ նախադասությամբ արդարացրու այդ սխալները։
  7. Հունվարի 19-ին Միսաք Մեծարենցի հոբելյանն է՝ 130-ամյակը։Մինչև հունվարի 15-ը Միսաք Մեծարենցի մի բանաստեղծություն կարդա, ձայնագրիր և ուսումնական նյութ պատրաստիր։ Սոցիալական ցանցում հունվարի 15-ին կակտիվանանք, մեկական բանաստեղծություն կհրապարակենք Մեծարենցից։ Այդ ժամանակ ոչ միայն հրապարակիր քո նյութը, այլ նաև արձագանքիր մյուսներին՝ ո՞րն է ամենալավ ընթերցումը, և ինչու ես այդպես կարծում, ի՞նչ յուրահատկություն կամ ի՞նչ թերություն ունի հրապարակված նյութը՝ արտասանական, տեխնիկական, այլ. հավանիր, կարծիք գրիր, գնահատիր։ Թող համացանցը նաև քո շնորհիվ ողողվի Մեծարենցով։Մաթեմատիկա

Բանավոր հաշվումներ, խնդիրներ կազմել և լուծել- ընտանիքի անդամների հետ։
Սրանք ուսումնական, առցանց խաղեր են, որոնք շատ հետաքրքիր են և արդյունավետ։
Խաղում ենք այս խաղերը․
http://www.samouchka.com.ua/_matematika/2_klass/13/
http://www.samouchka.com.ua/_matematika/2_klass/14/
http://freeflashwebgames.com/game/22411/Arithmetic-Challenge—Matematika.htm
http://www.sheppardsoftware.com/mathgames/fruitshoot/fruitshoot_addition.htm
http://www.sheppardsoftware.com/mathgames/popup/popup_subtraction.htm
http://www.sheppardsoftware.com/mathgames/matching/AdditionX.htm
http://www.sheppardsoftware.com/mathgames/matching/SubtractionX.htm

Մասնակցել առցանց ռադիոթողարկումներին։

 

Առցանց ուսուցում: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s