Թարս հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան  ձանձրացնում էր հարցերով :

Հարցեր տալը, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ  դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրա մեջ որևէ բան դնեն. օրինակ՝ սպասքը դանակ պատառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար  են  դարակնեը. բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ շարժում էին գլուխները և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
-Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ  թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է,  որ ոչ  ոք չէր կարող պատասխանել նրա հարցերին: Բոլորովին  հուսահատվելով՝ թարս ինչուիկը  տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում էր գտնել նրանց  պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա  այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխաները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. <<Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշերը գարջուր չեն խմում>>:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ, նա չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա հորինում էր նոր հարց.<<Ինչո՞ւ մորուքը դեմք ունի>>:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և կատարեց զարմանալի հայտնագործություն. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդպես էլ  հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայի՛ր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Թարս հարցեր: 11 комментариев

  1. Իրինա Բաբայան
    .1. Ինչու՞ դարակները սեղան ունի:
    2. Ինչու՞ պոչը ձուկ ունի:
    3 Ինչու՞ բեղերը կատուն ունեն:
    4. Ինչու՞ ստվերը բարդի ունի:
    5. Ինչու՞ մորուքը դեմք ունի:

    Нравится

  2. Լինում է չի լինում մի տատիկ և պապիկ է լինում:Նրանք ունենում են շունիկ: Մի օր տատիկը պապիկին հարց է տալիս .
    -Պապիկ,ինչո՞ւ պոչը շուն ունի: Պապիկը պատասխանում է, թե առանց պոչի շունը շան հովիվ է:Երկար զրուցելուց հետո, պապիկը հարց է տալիս տատիկին.
    -Տատիկ,ինչո՞ւ քո մազը գլուխ ունի:
    -Տատիկը պատասխանում է.
    -եթե մազերս գլուխ չունենա` չեմ կարող սանրել:
    Տատիկը հարց է տալիս պապիկին.
    -Պապիկ,այ պապիկ, ինչո՞ւ լեզուն բերան ունի։
    Պապիկը պատասխանում է,որ եթե լեզուն բերան չունենա մենք չենք կարող խոսել:

    Ինչո՞ւ պոչը շուն ունի:
    Ինչո՞ւ մազը գլուխ ունի:
    Ինչո՞ւ լեզուն բերան ունի:

    Нравится

  3. ԻՆՉՈՒ՞ ԱՆԻՎԸ ՈՒՆԻ ՀԵԾԱՆԻՎ։
    ԻՆՉՈՒ ՞ ՊՈՉԸ ՈՒՆԻ ՄՈՒԿ։
    ԻՆՉՈՒ՞ ԿԱԹԸ ՈՒՆԻ ԿՈՎ։
    ԻՆՉՈՒ՞ ԹևԸ ՈՒՆԻ ԹՌՉՈՒՆ։
    ԻՆՉՈՒ՞ ՄԵԾ ԱԿԱՆՋՆԵՐԸ ՈՒՆԵՆ ՆԱՊԱՍՏԱԿ։

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s