Հունվարի 25

Մայրենի-«Մեծ գյուտարարը»
Կարդա՛ պատմությունը և պատասխանի՛ր հարցերին։

Մեկնաբանություններ բաժնում գրի՛ր հարցերի պատասխանները։

Մեծ գյուտարարը
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնկան եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
_ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Ւ՞նչ էր ուզում դառնալ երիտասարդը։
Ի՞նչ էր անում նա դրան հասնելու համար։
Ի՞նչ հայտնաբերեց նա սկզբում։
ինչպիսի՞ կոշիկ կարեց գիտնականը։
Նա ի՞նչ չկարողացավ գտնել։
Եթե դու լինեիր գիտնական ի՞նչ կցանկանայիր հորինել։

մաթեմ 25

Հունվարի 25: 9 комментариев

  1. Երիտասարդը ցանկանում էր գիտնական դառնալ:
    Շատ էր սովորում,շատ գրքեր էր կարդում:
    Սկզբում նա հայտնաբերեց պանրի անցքերը:
    Գիտնականը կարեց չմաշվող կոշիկներ:
    Նա միայն մի բան չկարողացավ գտնել`ինչպես սովորենք երբեք չսխալվել:
    Ես կցանկանայի ստեղծել ժամանակի մեքենա:

    Нравится

  2. Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:
    Նա գիտնական դառնալու համար գիշեր-ցերեկ սովորում էր:
    Նա սկզբում հայտնաբերեց պանրի անցքեր:
    Գիտնականը կարեց չմաշվող կոշիկներ:
    Նա միայն մի բան չկարողացավ գտնել `ինչպես սովրել երբեք չսխալվել:
    Եթե ես լինեի գիտնական,ապա կհայտնագործեի մի գիտություն, որն էլ կանվանեի<>:Քանի որ մանուկներն ու պատանիները շատ են սիրում լավն ու բարին, խինդն ու ծիծաղը , և ամենակարևորը`միշտ առույգ կլինեն:

    Нравится

  3. Նա երազում էր մեծ գիտնական դառնալ:
    Նա գիտնական դառնալու համար գիշեր-ցերեկ սովորում էր:
    Նա սկզբում հայտնաբերեց պանրի անցքեր:
    Գիտնականը կարեց չմաշվող կոշիկներ:
    Նա միայն մի բան չկարողացավ գտնել `ինչպես սովրել երբեք չսխալվել:
    Եթե ես լինեի գիտնական,ապա կհայտնագործեի մի գիտություն, որն էլ կանվանեի`մանկությունից պատանեկություն :Քանի որ մանուկներն ու պատանիները շատ են սիրում լավն ու բարին, խինդն ու ծիծաղը , և ամենակարևորը`միշտ առույգ կլինեն:

    Нравится

  4. Ւ՞նչ էր ուզում դառնալ երիտասարդը։
    Երիտասարդը ուզում էր դառնալ գիտնական:

    Ի՞նչ էր անում նա դրան հասնելու համար։
    Երիտասարդը շատ-շատ էր կարդում ու սովորում

    Ի՞նչ հայտնաբերեց նա սկզբում։
    Նա հայտնաբերեց պանրի անցքերը, անձրևանոցի անցքերը, նավը ներկեց:

    ինչպիսի՞ կոշիկ կարեց գիտնականը։
    Նա կոշիկ կարեց որոնք երբեք չէին մաշվում:

    Նա ի՞նչ չկարողացավ գտնել։
    Նա չկարողացավ գտնել, թե ինչպ ես երբեք չսխալվել:

    Եթե դու լինեիր գիտնական ի՞նչ կցանկանայիր հորինել։
    Ես կցանկանայի ստեղցել այնպիսի մարդ որ ամենինչ իմանար

    Нравится

    1. Երիտասարդը ուզում էր դառնալ գիտնական:
      Նա անընդհատ սովորում էր։
      Սկզբում նա հայտնաբերեց պանրի անցքերը։
      Նա չմաշվող կոշիկներ կարեց։
      Նա չկարողացավ հայտնաբերել, թե ինչպես սովորենք երբեք չսխալվել։
      Ես նոր մոլորակ կհայտնաբերեի ու կթռչեի այդ մոլորակ։

      Нравится

  5. Երիտասարդը ուզում էր գիտնական դառնալ:
    Նա կարդում էր շատ գրքեր:
    Նա սկզբում հայտնաբերեց պանրի անցքերը:
    Նա կարեց չմաշվող կոշիկներ:
    Նա չկարողացավ գտնել ինչպես չսխալվել:
    Եթե ես լինեի գիտնական, կցանկանայի ստեղծել ցանկություններ իրականացնող մեքենա:

    Нравится

  6. Ւ՞նչ էր ուզում դառնալ երիտասարդը։
    Գիտնական
    Ի՞նչ էր անում նա դրան հասնելու համար։
    Գրքեր էր կարդում, փորձեր էր անում:
    Ի՞նչ հայտնաբերեց նա սկզբում։
    Նա սկզբում հայտնաբերեց պանրի անցքերը:
    ինչպիսի՞ կոշիկ կարեց գիտնականը։
    Որոնք երբեք չէին մաշվում:
    Նա ի՞նչ չկարողացավ գտնել։
    ինչպես անել, որ չսխալվել։
    Եթե դու լինեիր գիտնական ի՞նչ կցանկանայիր հորինել։
    Ես կցանկանայի աշխարհի բոլոր կենդանիների մասին ամեն ինչ իմանալ։

    Нравится

  7. Ի՞նչ էր ուզում դառնալ երիտասարդը:
    Երիտասարդը ուզում էր դառնալ գիտնական:
    Ի՞նչ էր անում նա դրան հասնելու համար:
    Նա գիշեր-ցերեկ սովորում էր:
    Ի՞նչ հայտնաբերեց նա սկզբում:
    Նա հայտնաբերեց պանրի անցքերը:
    Ինչպիսի՞ կոշիկ կարեց գիտնականը:
    Գիտնականը կարեց այնպիսի կոշիկ ,որ երբեք չէին մաշվի:
    Նա ի՞նչ չկարողացավ գտնել:
    Երբեք չսխալվել:
    Եթե դու լինեիր գիտնական ի՞նչ կցանկանայիր հորինել:
    Կուզենայի հորինել թռչող մաշիկներ:

    Нравится

  8. Տղան ուզում եր գիտնական դառանալ:
    Նա շատ գիրք էր կարդում և փորձեր անուն:
    Սկզբում նա հայտնբերեց պանրի ծակեր:
    Գիտանականը կարեց չմաշվող կոշիկ:
    Նա չկարողացավ գտնել , թե ինչպես երբեք չսխալվել:
    Եթե ես լինեի գիտնական , կհորինեի մի դեղ որով մարդիկ կբուժվեին բոլոր հիվանդություններից:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s