Թումանյանական օրեր

Թումանյանական օրեր

Մասնակիցներ- Տ․ Մելքոնյան, սովորողներ, ծնողներ
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով բացահայտում ու ճանաչում ենք
Հ. Թումանյանին:
Խնդիրները՝
• Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
• Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
• Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
• Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
• Թումանյանը՝ մանկագիր
• Թումանյանը՝ հեքիաթագիր
• Թումանյանն ընտանիքում
• Թումանյանը՝ ընկեր
• Թումանյանը՝ թարգմանիչ
• Թումանյանը՝ հասարակական գործիչ
• Թումանյանը՝ բանաստեղծ
• Իմ Թումանյանը
• Թումանյանը և երաժշտությունը, արվեսը
Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը
• Ավագ դասարանների սովորողները կարդում կամ բեմադրում են կրտսեր ընկերների համար
• Կրտսերները՝ պատմում, խաղում են ավագների համար:
• Կազմակերպվում են միջդասարանական, միջդպրոցական ընթերցումներ, հանդիպում- քննարկումներ, վարպետւթյան դասեր
• Կարդում են դասավանդողները. թումանյանական քառյակների ամբողջական մեդիափաթեթ՝ սեբաստացի դասավանդողներիս ընթերցմամբ
• Կարդում, խաղում են ծնողներն ու սովորողները (ամենատարբեր, կենդանի թատերական ներկայացումներ)
Նախագծի ընթացք
• Առաջին փուլում պետք է պարզել, թե ինչքանով են սովորողները տեղյակ Թումանյանական ստեղծագործություններին:
Հետո կկազմակերպենք և կիրականացնեք միջդասարանական, միջդպրոցական ընթերցումներ։
Նրա հայտնի հեքիաթներով մեդիագիրք կստեղծենք՝ կկարդանք, կձայնագրենք ստեղծագործությունները և համակարգչի paint ծրագրով կնկարենք ամեն մի հատվածը, վերջում իրար միացնելով կստեղծենք մեր գիրքը։
Տարբեր ռոդարիական հնարներ օգտագործելով կնպաստենք սովորողների ստեղծագործական երևակայության զարգացմանը․
• Սովորողների կողմից յուրացրած հեքիաթներով շիլափլավ կանենք,
• Կտրվի հեքիաթի սկիզբը սովորողները ավարտը կմտածեն,
• «Ի՞նչ կլիներ, եթե… » շարք – Ըստ թեմայի ընտրվում են հետաքրքիր «եթե»-ների շարք, և յուրաքանչյուր սովորող ձևակերպում է իր միտքը, մուտքագրում:

Կընտրենք Թումանյանի ստեղծագործություններից մեկը և կբեմադրենք ավագ դպրոցի սովորողների և նախակրթարանի սաների համար:
Տիկնիկային ներկայացման համար տեխնոլոգիայիդասին կավով և ծեփամածուկով կերպարներ կպատրաստենք։
Լավ առիթ է ընտանիքին աշխատանքներում ներգրավելու համար։
Ծնողները սովորողների հետ կկարդան, կխաղան Թումանյան։
Ներկայացումերը կարող են շատ տարբեր լինել՝ կենդանի, ստվերային, տիկնիկային։
Ընտանիքի անդամերով կարող են ստեղծել նաև մեդիանյութեր՝ մեծահասակների օգնությամբ սովորողները կձայնագրեն ստեղծագործությունը և ֆիլմ կստեղծեն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s