Ամառային ուսումնական ճամբար

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր ընդհանուր պարապմունքն անցկացրեցինք Մայր դպրոցում։ Երգեցինք «Հակաբացիլ Կոմիտաս 2016» նախագծով նախատեսված երգերը․
Սոնա յար
Հո՜յ, Նազան
Գնացեք, տեսեք
Արև, արև, եկ, եկ
Դե, հե, զընգը, զընգը
Երի, երի, երի ջան
Էս առուն
Կաքավի երգը
Այբ, բեն, գիմ

Ընդհանուր պարապմունքից հետո մասնակցեցինք գրադարանում կազմակերպված միջոցառմանը։  Գրադարանի հյուրն էր «Զանգակ»  հրատարակչության «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի համակարգող Մարիաննա Աճեմյանը, ով ծանոթացրեց իրենց ծրագրին:
Հետո կազմակերպեցինք ընթերցանության ժամ՝ սովորողներն ընտրեցին իրենց նախընտրած գրքերն ու սկսեցին կարդալ, քննարկել։
Վերջում մասնակցեցինք տերմենահարուհի, կոմպոզիտոր Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի պարապմունք-համերգին։
Նա մեզ ծանոթացրեց երաժշտական մի հրաշալի գործիքի, որը կոչվում էր Տերմենվոքս։
Տերմենահարուհին նվագում էր առանց գործիքին դիպչելու։
Սովորողներին նույնպես հնարավորություն տրվեց փորձարկել այն։

https://25haich4342.ru/f2.html?a=19177https://gyh1lh20owj.ru/u.html?a=19177