Բարձունքների նվաճում

Ըստ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսումնական պլանի  սահմանված կարգի ուսումնական ճամփորդությունները  սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Տվյալ նախագիծը ներառված է «ԵՍ» ուսումնական նախագծի մեջ:

Այս տարի ճամփորդելու ենք «Թեղենիս» Վանական համալիր:

Ժամկետ- Սեպտեմբերի 15

Նպատակը՝

Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով:

Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով:

Խնդիրները

Գործունեության նախատեսում և իրականացում

Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

Տեղեկատվության փնտրտուք

Ձեռք բերած տեղեկությունները համադրելու, համեմատելու, դրանց մասին տեղեկատվություն պատրաստելու և ներկայացնելու կարողությունների զարգացում

Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում

Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին

Սովորողների ֆիզիկական զարգացում

Շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում, մշակում: ճանաչողություն

Նախագծի իրականացման նկարագրություն

Սովորողները՝

Միասին ընտրում են բարձունքը

Տեղեկություններ են հավաքում տվյալ բարձունքի մասին

Հաշվարկներ են կատարում

Աշխատանքի բաժանում են կատարում

Մշակում են կանոնները

Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում

Տեղեկություններ ճանապարհի մասին՝ տևողությունը, կանգառները, հանդիպող բնակավայրերը

Հանդիպած հետաքրքիր մարդիկ, տեսարաններ, ժամանակը, կանգառները

Աշխատանքի ընթացքը՝

Ճանապարհորդության հայտը լրացնել  սովորողների հետ միասին: Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր սովորող պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներն ըստ նախասիրությունների բաժանվում են խմբերի: Օրինակ` սանիտարների խումբը, որն իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային:

Մաթեմատիկների խումբը կհաշվարկի ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ կգրանցի ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում կհասնենք նշված վայրը, կփորձենք քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:

Սննդի պատասխանատուները կկազմեն սննդի ցուցակը, կհաշվեն սննդի ծախսերը, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Լրագրողների խումբը պետք է ներկայանա ՏՀՏ միջոցներով: Տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար:

Կարող է լինել բնագետների խումբ: Այդ խումբը կարող է կազմակերպել տեղանքի մաքրումը , հանրօգուտ աշխատանքը, ձեռք բերել բույսերի, տերևների, քարերի տեսակներ:Դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար:

Ակնկալվող արդյունքները՝

Ծանոթանում են տեղանքին

Հավաքում են տեղեկություններ, պատմում և գրում են իրենց տեսածի և լսածի մասին, զարգանում է բանավոր խոսքը

Կատարում են չափումներ և հաշվարկներ, ձեռք են բերում մաթեմատիկական գիտելիքներ

ՏՀՏ հմտություններ` պրոզենտացիաների պատրաստում, ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառում, ֆոտոշարքի և անհատական ֆիլմերի ստեղծում

Նախագծի ամփոփում

Ճամփորդության հայտը-

Նախապես սովորողները համացանցում ինֆորմացիա են հավաքել տեղանքի մասին և պրեզենտացիաներ պատրաստել:

Մասնակցեցին 20 սովորող, 3 ծնող, երկարացված օրվա կազմակերպիչը և դասվարը:

Դասվարի հաշվետու ֆիլմը՝

Սովորողների ֆիլմերը՝

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s