Հետաքրքիր ու հագեցած ճամփորդություն

Это слайд-шоу требует JavaScript.

Նոյեմբերի 8-ին Հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ գնացինք Մայր դպրոց:
Սկզբում եղանք աստղացուցարանում, որտեղ ամրապնդցինք
«Տիեզերք» նախագծի շրջանակներում մեր ձեռք բերած գիտելիքները:
Ընկեր Էմանուելը շատ ջերմ ընդունեց մեզ, պատասխանեց սովորողների հարցերին, միասին ֆիլմ դիտեցինք, քննարկեցինք:
Աստղացուցարանից հետո մեզ սպասում էին Տիգրան Հայրապետյանի գրադարանում:
Սովորողներն ետ վերադարձրին աշնանային արձակուրդի ընթացքում վերցրած գրքերը: Ընտրեցին նորերը, մի հատված տեղում կարդացին, քննարկեցին տիկին Մարիի հետ, իսկ շարունակություննը խոստացան կարդալ տանը:
Իրենց տպավորությունների մասին կարդացեք այստեղ.

Ճամփորդություն

2016 թվականի նոյեմբերի 8-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներս՝ մեր ուսուցիչ Տաթև Մելքոնյանի ուղեկցությամբ, գնացինք նույն կրթահամալիրի Մայր դպրոց:
Այնտեղ աստղացուցարան  կար։ Ընկեր Էմանուելը մեզ ծանոթացրեց  ինը մոլորակների հետ՝ Մարս, Յուպիտեր, Վեներա, Նեպտուն, Պլուտոն, Սատուրն, Մերկուրի, Ուրան, Երկիր,  ինչպես նաև իմացանք աստղերի մասին։

Այնուհետև այցելեցինք գրադարան, որտեղ գեղեցիկ դասավորվածությամբ բազմաթիվ հետաքրքիր գրքեր կային։ Յուրաքանչյուրս մի գիրք վերցրեց և սկսեց կարդալ։ Մենք շատ հետաքրքիր օր անցկացրեցինք և բարձր տպավորություններով վերադարձանք Հիմնական դպրոց։

Սամվել Շահվերդյան

Ինձ շատ դուր եկավ Աստղացուցարանը։ Մենք այնտեղ ֆիլմ նայեցինեք Երկիր մոլորակի մասին։ Ինձ թվաց քարերը մեր վրա էին թափվում, ռոբոտներն էլ հավաքում էին քարերը։ Ընկեր Էմանուելը մեզ շատ հետաքրքիր պատմություններ պատմեց։

Մենք այսօր գրադարաում էլ եղանք։ Տիկին Մարին մեզ ցույց տվեց բոլոր մանկական գրքերը և ասաց, որ մենք ընտրենք, թե ինչ գիրք ենք ցանկանում կարդալ։ Ես վերցրեցի Երթևեկության կանոնների մասին պատմող գիրքը, նստեցի աստիճաններին և սկսեցի կարդալ։ Գիրքը հետաքրքիր էր, ես վերցրեցի ինձ հետ, որ տանը կարդամ, վերջացնեմ։
           Հայկ Սարգսյան

Մենք գնացինք մայր դպրոց: Այնտեղ փուչիկի նման մի մեծ գունդ կար: Ընկեր Էմանուելը մեզ ուղեկցեց այդ գունդ, որտեղ շատ մութ էր: Գնդում կայն շատ ներքնակներ, որպեսզի մենք նստենք և դիտենք  մոլորակների մասին ֆիլմը: Մենք մոլորակների մասին մի քիչ բաներ սովորեցինք: Դրանից հետո գնացինք գրադարան: Մեզ տիկին Մարին գրքեր բաժանեց: Բոլորին բաժանեց իր ուզած գիրքը: Ինձ տվեց ավտոմեքենայի երթևեկության կանոնները գիրքը: Ինձ այդ գիրքը շատ դուր եկավ, բայց ես վերցրի <<Հեքիաթների գանձարանը>> գիրքը, որ ես պետք է տանը կարդամ:

Ալեքս Բալասյան

 

 

Ճամփորդության ընթացքում մենք եղանք  Մայր դպրոցի  աստղացուցարանում  և   գրադարանում: Գրադարանից  ես վերցրեցի   ճանապարհային   երթևեկության  կանոնների  մասին  գիրք:
Կարդացի, ուսումնասիրեցի, ասեմ, որ շատ հետաքրքիր էր:
Ես խնդրեցի տիկին Մարիին, որ թույլ տա այն տանեմ տուն և շարունակեմ կարդալ:
Հետո  գնացինք աստղացուցարան:
Աստղացուցարանում  տեսա մոլորակները` Մարս, Յուպիտեր, Վեներա, Նեպտուն, Պլուտոն, Սատուրն, Մերկուրի, Ուրան, Երկիր
Լևոն Ավետիսյան

Նոյեմբերի 8-ին ընկեր Տաթևը մեզ տարավ Մայր դպրոցի  աստղացուցարան: Մութ սենյակում ընկեր Էմանուելը մեզ պատմեց, որ կյանք կա միայն Երկիր մոլորակի վրա, սակայն մտածում են, որ կյանք կարող է լինել նաև Լուսնի վրա: Նա ասաց, որ 8 մլրդ տարի հետո ԱՐևԸ  կարող է վերջանալ, սակայն մարդկությունն այնքան խելացի կգտնվի, (նա համոզված էր դրանում), որ նոր ԱՐև կստեղծի: Ըստ նրա հնարավոր է, որ որևէ մեկը  հետագայում մեկնի Յուպիտեր: Մենք դիտեցինք այն նկարահանումը, որով փորձում էին պարզել Լուսնի վրա կյանք կլինի թե ոչ: Մեծ տպավորություններով դուրս եկանք և գնացինք Մայր դպրոցի գրադարան: Հանձնեցինք մեր վերցրած գրքերը և նորը վերցրեցինք: Տեղում ծանոթացանք նոր գրքերի հետ, այնուհետև վերադարձանք Հիմնական դպրոց:
Շնորհակալություն ճանփորդության համար:
Իրինա Բաբայան

Ինձ դուր եկավ մեր աստղացուցարանը: Մենք մտանք նրա մեջ ու տեսանք բոլեր մոլորակները և աստղերը: Մեզ բացատրեցին նրանց մասին: Ես իմացա, որ լուսինը ու աստղերը իրենց սեփալան լույսը չունեն, որ ոչ թե արևն է երկրագնդի շուրջը պտտվում, այլ երկրագունդը արևի:

Ինձ դուր եկավ մեր ընթերցանությունը գրադարանում: Ես կարդացի «Ոսկե ատամիկը»: Հեքիաթը մի տղայի մասին էր, որի ատամը ընկնում է ու նա իր քույրիկի հետ սկսում է փնտրել իր ատամը:
Գայանե Բալաբանյան

Մենք գնացել էինք ճամփորդության, այնտեղ կար մի հսկա կապույտ կտորից պատրաստված գունդ: Նա բացվեց և մենք բոլորով մտանք ներս:
Ես այնտեղ տեսա երկնաքարեր, աստղեր, և մեր երկիր մոլորակը: Դիտելուց հետո մենք գնացինք գրադարան, այնտեղ կային շատ գրքեր, մենք այնտեղ գրանցվեցինք և վերձրեցինք մեկական գիրք:

Մարիամ Մկրտչյան

Այսօր ընկեր Տաթևի հետ միասին գնացինք աստղացուցարան: Աստղացուցարանը երբ տեսանք և՛ ուրախացանք, և՛շատ զարմացանք, որովհետև այնտեղ տեսանք մի մեծ գնդակ: Միասին մտանք այդ հսկա գնդակի մեջ, այնտեղ շատ մութ էր, պառկեցինք ու սկսեցինք նայել մեր աստղերին ու մոլորակներին: Աստղերը շատ գեղեցիկ ու վառվռուն էին, իմացանք, որ երթ արևը շատ մոտ լինի մեր երկրրի, ապա մենք կայրվենք:

Եթե շատ հեռու լիներ. մենք ջերմություն չէինք ստանա:  Աստղացուցարանից տպավորված դուրս եկանք ու գնացինք գրադարան, որ գիրք վերցնենք ու տանը կարդանք, իսկ հետո ուրախ-ուրախ վերադարձանք դպրոց:
Անգելինա Ղազարյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s