Ֆլեշմոբի կազմակերպումը որպես ուսուցման նոր ձև

Ֆլեշմոբի կազմակերպումը որպես ուսուցման նոր ձև


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2015թ. սեպտեմբերից անցկացվում է ամենամսյա ֆլեշմոբ հայերեն, մաթեմատիկա, շախմատ, անգլերեն, ռուսաց լեզու, պատմություն և բնագիտություն առարկաներից։
Ֆլեշմոբն ուսուցման կազմակերպման նոր միջոց է, որն ունի մի շարք առավելություններ․

 ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր է դարձնում
 նպաստում է սովորողների մտածողության զարգացմանը
 ընտանիքի անդամներին ներգրավում է ուսումնական աշխատանքում
 նպաստում է սովորողների մեդիահմտությունների զարգացմանը
 նպաստում է խմբային աշխատանքին
Հիմա ավելի մանրամասն խոսեմ մաթեմատիկական ֆլեշմոբի մասին, որը փորձեցի կիրառել մաթեմատիկայի ուսուցման ընթացքում և ինքս կազմեցի ֆլեշմոբային նախագիծ։
Նախագծի շրջանակներում նախատեսված էր ֆլեշմոբն անցկացնել բանավոր և առցանց։
Բանավոր ֆլեշմոբն անցկացրինք 2-րդ և 3-րդ դասարանի սովորողների հետ։
Տեղում կազմեցինք 4 հոգանոց խմբեր։ Յուրաքանչյուր խումբ ստացավ մեկ խնդիր։
Խմբի ներսում կարդացին խնդիրը, քննարկեցին, գտան պատասխանը։
Այնուհետև յուրաքանչյուր խմբից ընտրվեց մեկը և բարձրաձայն պատմեց, բացատրեց
իրենց խնդիրներն այնպես, որ մյուս խմբերը նույնպես կարողացան հասկանալ և լուծել այն։
Բանավոր ֆլեշմոբի հետաքրքիր աշխատանք էր նաև սովորողների կողմից
տրամաբանական խնդիրներ հորինելը։
Խմբեր կազմեցին, խմբի ներսում հորինեցին և մուտքագրեցին խնդիրներ:
Աշխատանքը արդյունավետ էր նրանով, որ մեկը մյուսի սխալն էր ուղղում՝ տվյալներ էին ավելացնում, պակասեցնում։
Բանավոր ֆլեշմոբի անցկացումն ունի մի շարք առավելություններ․
 նպաստում է տրամաբանական մտածողության զարգացմանը
 բանավոր խոսքի զարգացմանը
 երևակայական մտածողության զարգացմանը
 ուշադրության կենտրոնացմանը
 խմբով աշխատելու կարողության զարգացմանը,
 ձևավորում է պատասխանատվության զգացում ոչ միայն սեփական, այլ ընդհանուր աշխատանքի նկատմամբ։

Խմբային աշխատանքի արդյունքում ստեղծած խնդիրներից, իմ թարգմանություններից ընտրեցի առավել հաջողվածները՝ հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկությունները, և հավաքեցի բանավոր և առցանց ֆլեշմոբի փաթեթ:
Առցանց ֆլեշմոբը անցկացրինք մի քանի փուլով՝ դասարանական, դպրոցական և ընտանեկան:
Առաջադրանքները տեղադրեցի դասարանական բլոգում, Google Drive համակարգում և դպրոցի ենթակայքում։
Դասարանական ֆլեշմոբը անցկացրինք մաթեմատիկայի պարապմունքին:
Խնդիրները տեղադրերցի Google Drive համակարգում և հղումը ուղարկեցի սովորողներին։
Սովորողները բացեցին հղումը և սկսեցին ծանոթանալ խնդիրներին, հարցադրումներ անել։ Տրամաբանական և տեխնիկական որոշ հարցեր քննարկելուց հետո սկսեցին ինքնուրույն լրացնել թերթիկը:
Սահմանված ժամանակահատվածը լրանալուց հետո, սովորողներն ուղարկեցին աշխատանքները։
Հաջորդ օրը քննարկեցինք և միասին ստուգեցինք աշխատանքները։
Ստուգելու ընթացքում ևս սովորում են։
Իրականացրինք նաև դպրոցական ֆլեշմոբ, որը նախատեսված էր 1-ից 3-րդ դասարանների սովորողների համար։
Դպրոցական ֆլեշմոբն անցկացրինք բլոգավարությամբ: Նախապես խնդիրները տեղադրեցի բլոգումս և հղումն ուղարկեցի դպրոցի սովորողներին և դասվարներին։
Այս անգամ սովորողները պատասխանները լրացրին իմ բլոգում՝ կարծիքներ բաժնում՝ գրելով խնդիրների պատասխանները։ Ֆլեշմոբի անցկացման այս ձևն արդյունավետ էր նրանով, որ նպաստեց սովորողների բլոգավարման կարողության զարգացմանը:
Հաջորդ օրը դասվարներից յուրաքանչյուրը դասարանում քննարկեց իր սովորողների կատարած աշխատանքները։
Առաջնային ու կարևոր խնդիր է ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին։
Ընտանեկան ֆլեշմոբի անցկացումը հրաշալի առիթ է ծնողներին, տատիկ-պապիկներին ուսումնական գործընթացին ներգրավելու համար։ Ֆլեշմոբն անցկացրինք շաբաթ-կիրակի օրերին, որպեսզի ծնողները կարողանային մասնակցել։ Աշխատանքի կատարման համար տրվեց 2 օր ժամանակ։

Խնդիրները նախապես բլոգում տեղադրեցի և հղումն ուղարկեցի ծնողների հասցեներին։
Գովելի է, որ ընտանիքի անդամները մեծ ոգևորությամբ մասնակցեցին։
Ֆլեշմոբի անցկացումը սովորողների մոտ ձևավորեց մի շարք դրական հատկանիշներ․
 տրամաբանական, լեզվական մտածողության զարգացում
 դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողության զարգացում
 ուշադրության, հիշողության, աշխատասիրության, նպատակասլացության զարգացում
 նոր խնդիրներ հորինելու կարողության ձևավորում
 մեդիահմտությունների զարգացում
 խմբով աշխատելու կարողության զարգացում

Վերոնշյալ կարողությունների ձևավորումից ելնելով՝ ֆլեշմոբը, որպես ուսուցման կազմակերպման նոր ձև, համարում եմ արդյունավետ:
Դասարանական բլոգում բացեցի «Մաթեմատիկական ֆլեշմոբ» թեմայով բաժին, որտեղ հրապարակեցի վերը նշված բոլոր աշխատանքները։
Բլոգում հրապարակել եմ նաև ծնողների կարծիքները ֆշեշմոբի կազմակերպման մասին:
Սովորողները ֆլեշմոբի մասին իրենց ոգևորությունը ներկայացրել են ռադիոնյութի տեսքով:

Ֆլեշմոբի կազմակերպումը որպես ուսուցման նոր ձև: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s