Սովորողները պատմում են ճամփորդության մասին

 

Это слайд-шоу требует JavaScript.

Մենք այսօր գնացել էինք մուլտֆիլմ դիտելու: Ինձ ամենաշատը դուր եկավ Մոաննան, որովհետև նա օգնեց բնությանը ծաղկել։ Ինձ  դուր չեկավ տղան, որովհետև սկզբում նա Մոաննային չէր սիրում։ Ես մուլտֆիլմից սովորեցի, որ պետք է միշտ մնալ բարի, հոգատար և  փրկել աշխարը։ Ես շատ հավանեցի մուլտֆիլմը։

Մանե Հովհաննիսյան

Մենք գնացինք Երևան մոլ մուտֆիլմ դիտելու: Այդ մուլտֆիլմն ինձ շատ դուր եկավ: Այնտեղ կար մի հերոս, ով շատ քաջ էր: Նրան իր հայրիկը չէր թողնուն նավակով լողար, որովհետև իր հայրիկը մեկ անգամ սուզվել էր և վախենում էր, որ իր աղջիկն էլ չսուզվեր: Նա շատ էր սիրում նավակով լողալ: Ամեն անգամ գաղտնի նավակի մոտ էր գնում, բայց իր հայրիկը այդ վայրկյանում նրան կանգնեցնում էր: Մի օր նա հասցրեց նստել նավակը և փախչել: Նա գիշերվանից մինչև առավոտ լողում էր: Ծովահենները շրջապատեցին նրա նավակը և թելերով կապեցին և քաշեցին իրենց մոտ: Քաջ աղջիկը թելերը կտրեց և ծովահեններից ազատվեց: Նրանք գնացին-գնացին և հասան մի կրակի պես հրեշի, որը խանգարում էր նրանց: Նրանք մեծ դժվարությամբ ազատվեցին հրեշից: Հրեշը այրել էր իրենց բնությունը: Նրանք վնասեցին հրեշի աչքը, վերադարձրին աղջկա սիրտը և վերականգնեցին իրենց բնությունը:

Ալեքս Բալասյան

 

Մենք գնացինք Երևան մոլի կինոթատրոն: Այնտեղ մենք դիտեցինք, Մոաննա մուլտֆիլմը: Ինձ մուլտֆիլմի մեջ բոլորը դուր եկան, հատկապես աքաղաղը, որովհետև նա մուլտֆիլմի մեջ ծիծաղելի բաներ էր անում: Եվ ինձ դուր եկավ Մոաննան, որովհետև նա բարի էր և սիրում էր բնությունը: Մենք եկանք դասարան, միացրեցինք համակարգիչները և պատմեցինք, թե մեր օրն ինչպես է անցել:
Արաքսյա Գրիգորյան

 

Ես Սամվել Շահվերդյանն եմ: Այսօր ձմեռային ճամբարի շրջանակներում ընկեր Տաթևի ուղեկցությամբ գնացինք կինոպարկ՝ մուլտֆիլմ դիտելու։ Շատ հետաքրքիր մուլտֆիլմ էր, ինձ շատ դուր եկավ ինչպես մուլտֆիլմը, այնպես էլ ճամփորդության ամբողջ ընթացքը։ Շատ բովանդակալից, յուրահատուկ և ուրախ են անցնում մեր ճամբարային օրերը։
Սամվել Շահվերդյան

Այսօր` հունվարի 25-ին, ձմեռային ճամբարի շրջանակներում, ընկեր Տաթևը մեզ տարավ Երևան մոլ, որտեղ պետք է դիտեինք մուլտիպլիկացիոն կինոնկար: Քանի որ մեզանից շատերը առաջին անգամ էին լինում նշված վայրում, ուստի մեծ հետաքրքրությամբ դիտում էինք մեր շուրջը: Մենք մեր վերարկուները կախեցինք հանդերձարանում: Կինո պարկ մտնելու ժամանակ ես նկատեցի, որ աշխատակցի սեղանին դրված է  <<Կինո պարկի կանոնները>>, փորձեցի արագ աչքի անցկացնել դրանք:
Կինո պարկում դիտեցինք <<Մոաննա>> մուլտֆիլմը, որը Մոաննա անունով աղջկա մասին էր: Տուֆիտի անունով մի աղջիկ անչափ բարի էր և ամեն ինչ անում էր բնության համար: Սակայն մի անգամ նրա  բարի սիրտը կորչում է ծովում  և նա չարանում է: Նրա կորցրած սիրտը գտնում է Մոաննայի տատիկը, որը հաճախ էր կանգնում ծովի ափին և ալիքներին նմանակելով պարում: Նա սիրտը պահում է մինչև թոռնիկը մեծանում է: Տատիկը սիրտը տալիս է թոռնիկին, որպեսզի վերջինս վերադարձնի Տուֆիտային, որպեսզի իրենց քաղաքը փրկվի կործանումից:
Մուլտֆիլմը տևեց մոտ 1,5 ժամ և շատ հետաքրքիր էր: Ես մեծ բավականություն ստացա:
Շնորհակալություն կազմակերպիչներին:

Իրինա Բաբայան

Այսօր մենք գնացինք Երևան մոլ և այնտեղ մուլտֆիլմ նայեցինք: Մուլտֆիլմն ինձ շատ դուր եկավ: Այն բնության մասին էր: Մի աղջիկ է լինում, ում սիրտը տեղից հանում են և բնությունը քարքարոտ է դառնում, իսկ աղջիկը դառնում է կրակ:
Մուաննան ջրից գտավ այդ սիրտը և փորձեց վերադարձնել կրակոտ աղջկան: Հայրիկը նրան թույլ չէր տալիս դա անել, որովհետև վախենում էր, որ աղջիկը կսուզվի:  Մուաննան մեծացավ և իր տատիկը խորհուրդ տվեց նրան փրկել իրենց:  Մարդը, ով հանել էր այդ սիրտը բարիացավ և օգնեց Մուաննային, ետ վերադարձնի սիրտը: Նրանք երկար չարչարվում էին,այդ կրակի հետ կռվում էին, որ տեղը դնեն: Աղջիկը մի միտք հորինեց, հեռու գնաց և ցույց տվեց այդ սիրտը և այդ կրակը եկավ աչքը փակեց և աղջիկը սիրտը դրեց իր տեղը: Այդ ժամանակ բնությունը փոխվեց՝ ամենուր ծաղիկներ աճեցին, սարերը գեղեցկացան և բոլորը երջանկացան:
Հակոբ Սոսյան

Մենք այսօր ընկեր Տաթևի հետ գնացինք  Մուաննա մուլտֆիլմը դիտելու:  Շատ հետաքրքիր մուլտֆիլմ էր, մեր օրը շատ լավ անցավ և մենք ուրախ և երջանիկ վերադարձանք դպրոց:

Անգելինա Ղազարյան

Մենք գնացինք կինոթատրոն, դիտեցինք հետաքրքիր մուլտֆիլմ: Մուլտֆիլմը մի աղջկա մասին էր, ով մեծացավ հաղթահարեց շատ փորձություններ և փրկեց իր ցեղին: Մուլտֆիլմը ծիծաղելի էր:

Աշոտ Զոզանյան

Մենք գնացել էինք Երևան մոլ՝ մուլտֆիլմ դիտելու։ Այդ մուլտֆիլմի անունը <<Մուաննա>> էր, որովհետև այն Մուաննայի մասին էր։ Ես Մուաննային հավանեցի այդ մուլտֆիլմի մեջ, որովհետև նա շատ ճարպիկ էր, բայց ինձ դուր չեկավ կրակով հսկան, որովհետև նա միայն կրակ էր բաց թողնում, սակայն վերջում այդ հսկան ինձ դուր եկավ, որ ինքը բնության թագուհի դարձավ։ Երբ մուլտֆիլմը ավարտվեց, մենք գնացինք նկարվեցինք և եկանք դասարան։

Գայանե Կագանյան

 

Մենք առավոտյան ավտոբուս նստեցինք, գնացինք դպրոց հասանք։ Հետո գնացինք ընդհանուր պարապմունք արեցինք։ Տողանից հետո բարձրացանք մեր դասարան, կուրտկաներն հագանք և նստեցինք ավտոբուս։ Մենք գնացինք Երևան Մոլի կինոթատրոն՝ մուլտֆիլմ դիտելու։ Մուլտֆիլմի վերնագիրը Մոաննա էր։ Ինձ շատ դուր եկավ այդ մուլտֆիլմը: Այն 14 տարեկան աղջկա մասին էր: Մաննան բնությունը փրկելու  նպատակով իր ընկերոջ հետ ուղորևում է Խաղաղ օվկիոս ճանպարահորդելու: Իրենց ճանապարհին նրանք հանդիպում են հսկայական ծովային արարածների հետ:
Վերադարձնելով հրեշի սիրտը՝ նա կարողանում է վերադարձնել բնությունը:
Գարիկ Մարտիրոսյան

Ինձ ամեն ինչ դուր եկավ: Մուլտֆիլմից դուր եկավ աղջիկը, որովհետև նա բոլորին փրկեց: Ես հասկացա, որ պետք է բոլորին փրկել: Ես եկա տուն և մուլտֆիլմի մասին բոլորին պատմեցի: Նրանք նույնպես ուզեցին նայել: Ես կցանկանայի մեկ անգամ էլ դիտել, որովհետև հետաքրքիր էր:

Գայանե Բալաբանյան

 

Մենք գնացինք Երևան մոլ: Հանդերձարանում բաճկոնները կախեցինք և գնացինք   մուլտֆիլմ դիտելու: Մենք դիտեցինք Մոաննա մուլտֆիլմը: Ինձ դուր չեկավ  Մոաննաի հայրը. նա ջղային էր, Մոաննային նավակ չէր  թողնում նստեր, քշեր:  Ինձ դուր եկավ  Մոաննան, որովհետև նա շատ անվախ էր,  բարի:

Հայկ Սարգսյան

Այսօր մենք գնացինք Երևան Մոլի կինոթատրոն մուլտֆիլմ դիտելու: Մուլտֆիլմը շատ հետաքրքիր էր: Մենք այնտեղ շատ ծիծաղեցինք և ուրախացանք: Հետո վերադարձանք դպրոց: Ես շատ եմ սիրում իմ դասընկերներին: Ես միշտ մեծ հաճույքով եմ նրանց հետ ճամփորդության գնում: Ինձ շատ դուր եկավ մեր այսօրվա ճամփորդությունն ու մուլտֆիլմը:

Լևոն Ավետիսյան

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s