Ճամփորդում ենք

Это слайд-шоу требует JavaScript.

 

Մենք այսօր ընկեր Տաթևի հետ գնացել էինք Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն: Այնտեղ մենք դիտեցինք «Անբան Հուռի» ներկայացումը, որը ինձ շատ դուր եկավ: Ինձ դուր եկավ Հուռիի կերպարը: Այդ ներկայացումից ես հասկացա, որ պետք է լինել ազնիվ և աշխատասեր, այլ ոչ թե Հուռիի մայրիկի պես ստախոս և Հուռիի պես անբան:

Անգելինա Ղազարյան

Ես և իմ բոլոր ընկերները ներկայացման ժամանակ չծիծաղեցինք: Ինձ դուր եկան հարևանները և փեսան: Ներկայացումը տևեց մեկ ժամ: Ասեմ, որ մենք 2տարի առաջ գնացել էինք տիկնիկային թատրոն և նայել էինք «Անբան Հուռի» ներկայացումը: Ներկայացման ժամանակ եղավ հանգստի ժամ, տասը րոպե հետո շարունակվեց ներկայացումը: Ներկայացումից ինձ դուր չեկավ անբան Հուռին, որովհետև նա անբան էր և չէր սիրում աշխատել: Ցտեսություն ձեզ հետ Մաքսն էր:

Մաքս Սինհա

Մենք այսօր գնացինք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։ Մենք նայում էինք «Անբան Հուռին»։ Ներկայացումը շատ հետաքրքիր էր և զվարճալի։ Ինձ շատ դուր եկավ Հուռիի տիկնկիկը։ Այն գեղեցիկ էր և գույնզգույն զգեստ ուներ։ Նաև Անբան Հուռին շատ ուրախ աղջիկ էր, նա ամբողջ օրը երգում էր ու պարում։

Ինձ դուր չեկան հարևանները, որոհետև նրանք անբողջ օրը բանբասում էին։

Շնորհակալություն ընկեր Տաթևին, որ մեզ տարավ թատրոն։
Իվետտա Մեյթարջյան

Մենք այսօր գնացինք Հովաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն: Այնտեղ մենք շատ-շատ ուրախացանք, ծիծաղեցինք: Հետո վերադարձաք դպրոց և մեր տպավորությունների մասին գրեցինք:

Լևոն Ավետիսյան

Մենք այսօր գնացել էինք Տիկնիկային թատրոն դիտելու «Անբան Հուռի» ներկայացումը։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը, դուր եկան դերասանները, որոնք գեղեցիկ ներկայացրին հեքիաթը։

Մանե Հովհաննիսյան

Ինձ դուր չեկավ ներկայացումը: Ներկայացման մեջ հումորային տեսարաններ չկային, տիկնիկները տգեղ էին: Անբան Հուռին միայն երգում էր, այն էլ անհանսկանալի ձևով, դերասանները ծեր էին:

Աշոտ Զոզանյան

 

Այսօր մենք գնացել էինք տիկնիկային թատրոն: Այնտեղ մենք դիտեցին «Անբան Հուռի» ներկայացումը: Ինձ շատ դուր եկավ Հուռին, որովհետև նա չարաճճի էր:Մենք հագանք  մեր վերարկունները և գնացինք մեր երթուղայինը նստեցինք:
Մենք եկանք դասարան համակարգիչնները միացրինք և սկսեցին պատմել մեր օրվա մասին:

Արաքսյա Գրիգորյան

Մենք այսօր ընկեր Տաթևի հետ միասին գնացել էինք տիկնիկային թատրոն: Այնտեղ մենք դիտեցինք  «Անբան Հուռին»:  Ներկայացման մեջ ես հավանեցի Հուռիի կերպարը:
Խորհուրդ կտամ, որ պետք չէ լինել նրա պես, քանի որ նա ամբողջ օրը երգում էր գույների մասին և գործ չէր անում տանը: Միևնույն է մայրը նրան գովելով ման էր գալիս:

Մարիամ Մկրտչյան

 

Այսօր մենք ընկեր Տաթևի հետ գնացել ենք տիկնիկային թատրոն, որ «Անբան Հուռի» ներկայացումը դիտեինք: Երթուղայինի մեջ մենք ընկեր Տաթևի հետ խոսում էինք, ծիծաղում: Հետո, որ տիկնիկային թատրոն հասանք ընկեր Տաթևը բոլորի համար տեղեր ընտրեց: Ես նստեցի ընկեր Տաթևի կողքին: Հետո ընկեր Տաթևն ինձ ասաց.

-Գայանե՛, Հովիկին կնայես:

Ես ընկեր Տաթևին ասացի, որ կնայեմ: Այնտեղ ասացին, որ ներկայացումը տաս րոպեից կսկսվի: Տաս րոպեն անցավ , ներկայացումը սկսվեց: Ինձ կերպարներից դուր եկավ Աղասի Մելքոնյանը, որովհետև նա շատ լավ էր իր դերը տանում:

Գայանե Կագանյան

 

Մենք այսօր գնացինք տիկնիկային թատրոն: Մենք նայեցինք «Անբան Հուռի» ներկայացումը: Ինձ շատ դուր եկավ Հուռին: Երբ ընդմիջում եղավ, մենք կարծեցինք ներկայացումն ավարտվեց,  բայց չէր վերջացել:

Ասացին, որ տաս րոպեից կշարունակվի այն: Ներկայացումը տևեց մեկ ժամ:
Հակոբ Սոսյան

Այսօր  մենք ընկեր Տաթևի հետ գնացել ենք տիկնիկային թատրոն: Սկզբում ընկեր Տաթևը բոլորի գումարը հավաքեց: Հետո գնացինք, նստեցինք երթուղային և անբան Հուռիի երգը երգելով հասանք տեղ: Ես Արաքսյան և Անգելինան խաղալով, երգելով սպասում էինք, որ սկսվի:
Հասանք տեղ, մի քանի րոպե հետո երգի ձայն լսեցինք, մտածեցինք, որ ներկայացումը սկսվեց, բայց հետո լսեցինք, որ ներկայացումը կսկսվի տաս րոպե հետո: Ներկայացումից առաջ մեզ բացատրեցին այնտեղի կանոնները: Այդ ներկայացումը նման չէր հեքիաթին:
Ինձ ամենաշատը դուր եկավ Աղասի Մելքոնյանը, որը միշտ ինչ իմանում էր, հայտնում էր բոլորն:
Իրինա Բաբայան

 

 

 

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s