Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական պլեներ սիրահարների այգում

Նախագծի հեղինակ` Տաթև Մելքոնյան

Վայր- Սիրահարների այգի

Ճամփորդության օրը- 24.03.2017

Մասնակիցներ – 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակ

  • Ուսումնական պլեների անցկացում
  • Կարդում ենք Թումանյան, Չարենց

Խնդիրներ

 

  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ,

  • թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու, որևէ գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացում,
  • մեդիահմտությունների զարգացում

լուսանկարել, հարցազրույց վերցնել, ռադիոնյութ պատրաստել՝ օգտագործելով բջջային հեռախոսով, ֆոտոխցիկ և ձայնագրիչ։

Նախագծի իրականացման նկարագրություն

  • Միասին ընտրել ենք պլեների, ֆլեշմոբի անցկացման վայրը
  • Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ։
  • Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։
  • Աշխատանքի բաժանում ենք կատարել:
  • Մշակել ենք կանոններ:

Աշխատանքի ընթացքը

Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի:

Լրագրողներից 2-ը   ռադիոնյութ կպատրաստի:

Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը:

  • 2-ը՝  նկարահանի ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։

լուսանկարիչները կարող են աշխատանքը  բաժանել իրար մեջ՝ մեկը կարող է մարդկանց լուսանկարել , մեկը ծառերը, մյուսը ճանապարհը…

  • Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։

Բոլորը կմասնակցեն ուսումնական պլեների անցկացմանը

Նախապես կվերցնենք թղթեր, գուաշ, վրձին և կնկարենք գարուն:
Տեղում կկարդանք Չարենց, Թումանյան, կերգենք, կպարենք:

Տուն վերադառնալուց հետո կհանձնարարվի տպավորությունների մասին գրել, ուղարկել ինձ: Բոլորի աշխատանքները կհրապարակվեն սովորողների բլոգներում և ենթակայքում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s