Կրթահամալիրի տոն, Սեբաստացու օրեր

Կրթահամալիրի տոն, Սեբաստացու օրեր

Մասնակիցներ- 1-ին դասարանի սովորողներ, ծնողներ
Վայր- Հարավային դպրոց, ընտանիք
Ժամանակահատված- նոյեմբերի 6-18 

Նպատակը և խնդիրները.

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տառաճանաչություն
  • Հետազոտելու, ուսումնասիրելու կարողությունների զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Ընթացքը. Սովորողները ներկայանում են իրենց մասին պատմող պատմություններով: Պատմությունները նկարահանվում են և ներկայացվում Սեբաստացու օրերին: Նպատակն է ճանաչել նորեկ սեբաստացիներին:

Թեմաներ`

  1. Ինչի՞ց է երևում, որ մենք սեբաստացի ենք:
  2. Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը:
  3. Ի՞նչ գիտի իմ շրջապատը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին /հարցազրույց/:
  4. Ի՞նչ կպատմեն ծնողները կրթահամալիրի մասին

Տոնը ավանդաբար ուղեկցվում է Թթուդրիկի ծեսով, որը մեծ աշխուժություն է պարգևում սովորողներին: Կրթահամալիրյան շքեղ տոնախմբությանը մատուցվում է հարիսա, իսկ թթուն այդ տոնական սեղանի անբաժանելի մասն է կազմում: Հենց այդ տոնական թթուն էլ  դնում են սովորողները: Այդ աշխատանքը նույնպես փուլերով է կատարվում:

Մաթեմատիկայի, մայրենիի ,օտար լեզուների դասաժամերի այդ օրերի թեման բանջարեղենն է:  Խմբավորում են բանջարեղենը ըստ տարբեր հատկությունների, խնդիրներ են կազմում: Բանջարեղենի մասին պատմություններ, հանելուկներ և շուտասելուկներ են հորինում, հեգում ու վանկատում են, սովորում են դրանց անվանումները օտար լեզուներով: paint նկարչական ծրագրով նկարում են տարբեր կերպարներ և մուտքագրում են բառեր` թթու, լոլիկ…
Թթուդրիկ
Նախապես սովորողների հետ որոշում ենք, թե ինչը կարելի է թթու դնել, կազմում ենք ցուցակ, որոշում ենք բանջարեղենի անհրաժեշտ քանակը:
Ծնողներից մի քանիսի օգնությամբ կատարում ենք գնումներ: Ծնողներից մեկը սովորեցնում է, թե ինչպես են թթու դնում:
Սովորողները լվանում են բանջարեղենն ու գործի անցնում:
Տեխնոլոգիա+թատրոն
Նախ բանջարեղենային տարբեր կերպարներ են ստանում և թթու դնելու ընթացքում խաղում փոքրիկ անսյուժե թատրոն: Սովորողները հորինում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի դերում:
Իրենք կտրատում են, խաղում, ուսուցիչը ձայնագրում է, տեսաձայնագրում, առանց միջամտության:
Տեխնոլոգիայի պարապմոինքի ընթացքում կստեղծենք մեր տարբերանշանները:

Կատարելու ենք բնագիտական փորձեր:
Սկզբում Խոսում ենք ջրի հատկությունների, համի մասին.
այնուհետևմեջն ավելացնում ենք աղ, ներկանյութ և խոսում ենք փոփոխության մասին:

Փորձ 1- Փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում:

Փորձ 2- Փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:
Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:
Դասարանական թաղարների ստեղծում- Ամեն մի սեբաստացի պետք է տնկի իր ծաղիկը:

Անգլերենի, ռուսերենի դասաժամերին սովորում են բանջարեղենների անունները:

Ընտանեկան նախագիծ Ծնողները սովորողների հետ խոսում են կրթահամալիրի մասին, տեսագրում, տեղադրում համացանցում:
Մայրիկի, տատիկի հետ թթու են դնում:
Հարիսայի տոնի համար կրթահամալիրը բնութագրող տարբերանշանով տորթ կամ այլ ուտեստ են պատրաստում:
Ընտանիքի անդամներին սովորեցնում են կրթահամալիրում սովորած ազգային պարերն ու երգերը:

Արդյունքներ՝

Նարեի ընտանիքը խոսում է կրթահամալիրի մասին
Մարին ու մայրիկը թթու են դնում
Հասմիկ և տատիկ «Սիրում եմ իմ կրթահամալիրը»
Հայկը Մանուկյան «Իմ կրթահամալիրը»
Ալեքն ու տատիկը թթու են դնում
«Սովորող-սովորեցնող» նախագիծ
Հորինում ենք, մուտքագրում, կարդում ու թթու դնում
Մենք սեբաստացի ենք
Ջրի հատկությունները

Կրթահամալիրի տոն, Սեբաստացու օրեր: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s