Մարտի 1,2-ի աշխատակարգ

Հինգշաբթի


Մարմնակրթություն- ինքնուրույն զգեստափոխվել, քայլել /կրունկների վրա, թաթերի վրա, կքանստած/,  վազել: Շրջան կազմել, նախավարժանք անել:
Էստաֆետային ,/գնդակը տանել, բերել, կլխկոնծի, օղակի միջով անցնել/,  ազգային խաղեր խաղալ /«Մուկն ու կատուն» «Խաշիլ փափա»/

Մուկն ու կատուն

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Խաշիլ փափա

10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում ,և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնումէ.

— Ա¯յ թռչուն, ա¯յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:

— Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:

— Ո՞ւմ համար

— Իմ ճուտերի:

— Կտա՞ս իմ ճուտերին:

— Չեմ տա, թե քաջ են, թող իրենք վերցնեն:
Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են:

Մայրենի- Հովհաննես Թումանյան «Ծիտը»
Սկզբում սովորողները դիտում են իրենց ավագ ընկերների պատրաստած տեսաֆիլմը:
Կարդալուց հետո նրանք կպատմեն, կքննարկեն:
Նոր ավարտ կմտածեն:
Քննարկվող հարցերը կձայնագրեն:
Աղով նկարչություն –կնկարենք հեքիաթը
Ռադիոնյութ կպատրաստենք, հաջորդ օրը կլսենք:

Շրջակա- ԲՆագիտական փորձ
Սովորողներն ինքնուրույն հագնում են գոգնոցները, գնում ենք բակ:
Ավազե սար ենք պատրաստում, փոս ենք անում, լցնում ենք քացախ ու աղ, քացախ ու շաքարավազ, քացախ ու սոդա: Հետևում ենք ընթացքին, թե որ դեպքում ինչ է լինում:
Բացել համակարգչի word ծրագիրը աղյուսակ կազմել, մեջը լրացնել.
Ինչ է մեզ անհրաժեշտ փորձի համար, ինչպես կատարեցինք փորձը, արդյունքում ինչ եղավ:

Ռուսերեն- Մարիամ Քալանթարյան
Անգլերեն- Աննա Գանջալյան

Ընտրովի- կազմել 4 հոգանոց խմբեր, բացել նախապես համակարգչում ներբեռնած տրամաբանական խնդիրները կարդալ, խմբի ներսում քննարկել, լուծել:
Այնուհետև խմբի անդամներից ցանկացած մեկը պատմում է խնդիրը, բարձրաձայն քննարկում ենք և լուծում:
Երկրորդ մասում խաղ խաղալ:
Խնդիրներ
Ուրբաթ

Երաժշտություն- Մարիամ Մնացականյան

Ռուսերեն-Մարիամ Քալանթարյան
անգլերեն- Աննա Գանջալյան

Մայրենի- Լսել նախորդ օրվա ձայնագրությունը:

Բաժանվել 3 խմբի: Յուրաքանչյուր խմբին կտրվի մի բանաստեղծության խառը տողեր:
Ժամանակ կտրվի, նրանք այդ ընթացքում պետք է բանաստեղծության տողերը ճիշտ դասավորեն:
«Կանաչ ախպեր», «Մարտ», «Քամի»
Բանաստեղծության տողերը դասավորելուց հետո բերանացի կարդալ տարբեր ձևերով` դոփելով, ծափահարելով, քայլելով…
Բանաստեղծության բառերը վանկատել, հեգել, նախադասություններ կազնել, հաշվել նախադասության բառերի քանակը:
Ընտրել բանաստեղծություններից մեկը, ձայնագրվել, հատվածաբար նկարել համակարգչի paint նկարչական ծրագրով:

Մաթեմ- Բանավոր համրանք 2-ական, 5-ական, 10-ական, հետ հաշիվ:
Խնդիրներ հորինել, լուծել:
Աշխատանք smart notebook ծրագրով:
Խաղեր խաղալ` զույգ ու կենտ թվեր, նախորդ ու հաջորդ թվեր:

Реклама

Մարտի 1,2-ի աշխատակարգ: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s