Ղազարոս Աղայան«Արևի ճառագայթները»

Պայծառ արևը բարձրացավ երկինք և  ոսկեփայլ  ճառագայթները տարածեց երկրի վրա, որ արթնացնի քնածներին:

Առաջին ճառագայթն ընկավ արտույտի վրա : Արտույտը թպրտաց, թափ տվեց թևերը, դուրս թռավ բնից, բարձրացավ վեր ու վեր և սկսեց  երգել բարձրաձայն. –ճիվ,ճիվ, ճիվ – ճիլի-վիլի. վուտ-վուտ, վուտ-վուտ-վուտ, ճըռռ…որ մեր լեզվով նշանակում է` ինչքան լավ է առավոտ վաղ վեր կենալը, և ինչքան դուրեկան է թարմ օդ շնչելը:

Երկրորդ ճառագայթը  նապաստակի վրա ընկավ: Նապաստակը  ականջները խլշացրեց, նայեց դես ու դեն, ցատկոտելով մտավ ցողաթաթախ կանաչուտը և սկսեց նախաճաշիկ անել մեղրածոր խոտերով:

Երրորդ ճառագայթը  հավաբունն ընկավ: Աքաղաղը թափ տվեց  թևերը և կանչեց` ծուղրուղո~ւ…ղո~ւ-ղո~ւ-ղո~ւ: Կանչեց աքաղաղը հավերին , որ ցած  իջնեն թառերից և առավոտվա  նախաճաշիկն անեն: Հավերը ցած թռան, կռկռացին և աքաղաղի հրավերով սկսեցին քուջուջ անել:

Չորրորդ ճառագայթը փեթակի վրա ընկավ: Մեղուները տաքացան ու դուրս ընկնելով` դես ու դեն թռան տզտզալով, որ մեղածոր ծաղիկներից իրենց  սնունդը ստանան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s