Եռօրյա ճամբար Սևանում

Հիմնական դպրոցի 4 ուսուցիչներ 18 7-8 տարեկան սովորողների և 4 ծնողի հետ սևանի ժայռ ճամբարում անցկացրին երեք անմոռաց, արկածներով լի ճամբարային օրեր: Այս ճամփորդության շնորհիվ բացահայտվեցի մեր ուսուցիչների և սովորողների բազմաթիվ դրական կողմեր, հնարավորություն ունեցանք ավելի լավ ճանաչել մեր սովորողներին, ծնողներին:

Նյութի հեղինակ՝ Գոհար Բալջյան

Реклама

ճամփորդում են ճամբարականները

Ուրբաթ օրը մեզ մոտ ճամբարը շատ հագեցած էր։
Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո դիտեցինք «Երեք խնձոր» շրջիկ տիկնիկային թատերախմբի անդամներ Էդգար Թաթիկյանը և Գոհար Առաքելյանի բեմադրած
«Թակ ու մահակ թամբալին» ներկայացումը:
Ներկայացումը շատ ուրախ  էր ու հետաքրքիր, ճամբարականները մի լավ ծիծաղեցին։
Ներկայացումը դիտելուց հետո Դպրոց-պարտեզի ճամբարականների հետ գնացինք իրենց դպրոց։
Այնտեղ միասին նախաճաշելուց հետո, մեկնեցինք ճամփորդության դեպի կենդանաբանական այգի։
Կենդանաբանական այգում մասնակցեցինք Համահայկական նկարչական մրցույթ-նախագիծին, պաղպաղակ կերանք, լուսանկարվեցինք,  կերակրեցինք կենդանիներին  և ուրախ տրամադրությամբ վերադարձանք դպրոց։
Օրն ավարտեցինք լողավազանում լողալով։

Это слайд-шоу требует JavaScript.