Մեր տպավորությունները ճամփորդությունից

Это слайд-шоу требует JavaScript.

Ես ու ընկերներս ընկեր  Տաթևի  հետ  գնացինք  Ուշի  գյուղ: Այնտեղ  ես  շատ  ուրախ էի:  Մենք  բարձունք հաղթահարեցինք, գնացինք  Սուրբ Սարգիս  եկեղեցի:  Եկեղեցու  մի  մասը  քանդված  էր,  մենք այնտեղ երգեցինք  և  աղոթեցինք։

Читать далее

Реклама

Բարձունքների նվաճում

Նախագծի հեղինակ՝ Տաթև Մելքոնյան, Հիմնական դպրոց

Մասնակիցներ՝ 2-րդ դասարան, ծնողներ
Ճամփորդության վայր- Ուշի

Ճամփորդության օրը — 19. 09.2015

«Բարձունքի հաղթահարում» նախագիծը իրականացվում է ամբողջ կրթահամալիրում /Սեպտեմբերի 19-22 /
Այն սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն է, որի ընթացքում նրանք հետազոտում, ուսումնասիրում, բացահայտում, որոշ հարցերի պատասխաններ են ստանում։
Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

 

Նպատակ և խնդիր

  • Հայրանաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ, սնունդը ուտելուց հյուրասիրել։

  • Թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում
  • Բարձունք հաղթահարելու կարողության զարգացում

նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝   չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների  և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:

  • Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական Ճամփորդությունների
  • Սովորողների ֆիզիկական զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում

լուսանկարել, հարցազրույց վերցնել տեղի բնակիչներից /օգտագործելով բջջային հեռախոսով, ֆոտոխցիկ և ձայնագրիչ/։

Նախագծի իրականացման նկարագրություն

  • Միասին ընտրել ենք բարձունքը

Նախապես համացանցից գտել և սովորողներին ցուցադրել ենք բարձունքի նկարները և հակիճ տեղեկություններ, որոնք նրանք կարդացել են։

  • Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ/։

Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։

  • Աշխատանքի բաժանում ենք կատարել
  • Մշակել ենք կանոններ
  • Կարդալու ենք ճանապարհի ցուցատախտակները, բանավոր խնդիրներ ենք լուծում
  • Տեղում հանրօգուտ աշխատանք ենք իրականացնելու

Աշխատանքի ընթացքը

2-րդ դասարանի սովորողների հետ որոշեցինք ծանոթանալ  և հաղթահարել ամենամոտ և հեշտ հաղթահարելի բարձունքները:
Որպեսզի ճանապարհորդությունն ավելի կազմակերպված և անվտանգ դարձնենք նախապես մշակեցինք կանոններ։
Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների բաժանեցինք խմբերի:

  • Մաթեմատիկների խումբը կհաշվի ճամփորդության ծախսերը,
    կհաշվի ճանապարհին հանդիպող ցուցատախտակները, կփորձեն քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը․․․
  • Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:
  • Լրագրողների խումբը պետք է նկարահանի և հարցազրույց վերցնի ֆոտոշարք կամ ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։ Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը գյուղի մարդկանց, տեղանքի և բարձունքի մասին։

Լուսանկարիչները կարող են աշխատանքը  բաժանել իրար մեջ՝ մեկը կարող է մարդկանց լուսանկարել , մեկը ծառերը, մյուսը ճանապարհը ….

  • Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։

Դպրոց վերադառնալուց հետո բոլոր աշխատանքները կթվայնացվի և կտեղադրվի դասարանական բլոգում և ենթակայքում։