Կախարդանքը ծախու բան չէ.Դորիս Լեսինգ

Նոբելյան մրցանակակիր՝ կենսագրությունը
Ֆարքուարները երկար ժամանակ երեխաներ չէին ունենում, երբ վերջապես ծնվեց փոքրիկ Թեդին: Եվ նրանք հուզվում էին՝ տեսնելով, թե ինչ ուրախությամբ էին ագարակի աշխատողները գալիս հիանալու նորածնով. նվերներ էին բերում, թռչուն, հավկիթ, ծաղիկներ և հրճվանքով հիանում փոքրիկի փափուկ ոսկեգույն մազիկներով ու երկնագույն աչքերով: Նրանք այնպես էին շնորհավորում տիկին Ֆարքուարին,  ասես նա ինչ-որ հերոսություն էր արել, իսկ նա, իսկապես, իրեն հերոսուհի էր զգում, շնորհակալ ժպիտով զննում հիացածներին:

Читать далее

Реклама

Երկնագույն շան աչքերը: Գարսիա Մարկես

Ակնդետ ինձ էր նայում։ Ոչ մի կերպ չէի հասկանում՝ որտե՞ղ եմ տեսել։ Խոնավ, տագնապած հայացքը փայլկտաց նավթալամպի ընդհատուն լույսի մեջ։ Հիշեցի, ամեն գիշեր երազում այս սենյակն ու այս լամպն եմ տեսնում եւ տագնապած հայացքով այս աղջկան։ Այո, այո, ամեն անգամ, երբ հատում եմ

Читать далее

Հինգ հասուն տանձերը: Վիլյամ Սարոյան

Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի:

Читать далее

Մակույկում: Ջերոմ Սելինջեր

ԱՐԴԵՆ ժամը հինգն էր, և աշնանային ոսկե օրը իրիկնանում էր։ Խոհարարուհի Սանդրան լուսամուտից լճին նայեց և, շուրթերը սեղմելով, շրջվեց․ մի բան, որ կեսօրից հետո երևի արդեն մի քսան անգամ կրկնել էր։ Այս անգամ, լուսամուտից հեռանալով, ցրվածության հետևանքով նա քանդեց ու նորից կապեց գոգնոցը, ջանալով շատ ամուր ձգել կապերը, այնքան ամուր, որքան թույլ կտար նրա անընդգրկելի մեջքը։ Եվ նորից իր նախկին կեցվածքն ընդունելով, մոտեցավ խոհանոցային սեղանին և նստեց միսիս Սնելլի դիմաց։ Միսիս Սնելլը արդեն ավարտել էր տունը մաքրելն ու հարդարելը, և գնալուց առաջ, սովորականի պես, թեյ էր խմում։ Միսիս Սնելլը գլխարկով էր։ Սև ֆետրից կարված այդ յուրահատուկ շինությունը նա գլխից չէր հանել ոչ միայն այս, այլև վերջին երեք ամառների ընթացքում․ նույնիսկ ամենաշոգ օրերին, արդուկելու անթիվ֊անհամար տախտակներին թեքված, և անթիվ֊անհամար փոշեկուլներով զինված, և մյուս բոլոր պարագաներում։ Այդ գլխարկի աստառին դեռևս պահպանվում էր Քարնեգի ֆիրմայի արդեն գունափոխված, բայց, կարելի է համարձակ ասել, չպարտված պիտակը։

Читать далее

Գաստոնը: Վիլյամ Սարոյան

Ինչպես որոշել էին, դեղձ էին ուտելու աղջնակի ցերեկային նինջից հետո։ Եվ հիմա նա նստած է այն տղամարդու դիմաց, որ միանգամայն օտար կլիներ իրեն, եթե իր հայրը չլիներ.

https://grakanakumb.wordpress.com/2017/01/21/279/

Լամա Գետրուլ Ռինպոչե

Մինչ մարդկանց հետ հարաբերվելը և այդ հարաբերություններում ինքնարտահայտվելը, պետք է ճանաչենք ինքներս մեզ: «Մենք ոչինչ ենք առանց մյուսների»-ն  վատ արտահայտություն է:
https://grakanakumb.wordpress.com/2017/01/13/273/