Ճամփորդությունները` կրթական ծրագրի բաղկացուցիչ

http://dpir.mskh.am/hy/node/1434

Читать далее

Реклама

Խմբային ուսումնական աշխատանք

 IMG_3413

Կրթության կազմակերպման խնդիրներից են կրթական համայնքի ստեղծումը, սոցիալապես ակտիվ, ինքնակազմակերպվող խմբի համակեցությունը: Այդ խնդիրների լուծման լավագույն ճանապարհը խմբային աշխատանքն է, որտեղ դրսևորվում են խմբի անդամների անհատական առանձնահատկությունները, միաժամանակ ձևավորովում են խմբի անդամին հատուկ կարողություններ՝ համագործակցելու, դիմացինին լսելու, հարգելու, ապրումակցելու:
Դասավանդողը ինքը պիտի տիրապետի այդ կարողություններին, դառնա խմբի անդամներից մեկը, իր սաների հետ ստեղծի սոցիալական այնպիսի միջավայր, որ հետաքրքրի սովորողներին և խթանի նրանց ինքնուրույնությունը, նախաձեռնողականությունը, հետազոտելու ու ստեղծագործելու կարողությունը:

Խմբային աշխատանքն ավելի արդյունավետ է դարձնում ուսուցման գործընթացը:

Լավ կազմակերպված խմբային աշխատանքը մեծապես ազդում է սովորողների անհատականության և արժեքային համակարգի ձևավորման վրա:

Խմբային աշխատանքը խթանում է սովորողների՝

  • Համատեղ, մտավոր աշխատանքը, որի ժամանակ քննարկումները դառնում են ուսուցման միջոց,
  • կամքիուժ` միասին ընդունած կանոններն ու որոշումները հարգելու համար,
  • համագործակցությունը,
  • փաստարկներ բերելու, դրանք մեկնաբանելու, հիմնավորելու ունակությունը,
  • այլոց նկատմամբ հարգանքը,
  • խմբի մաս լինելու գիտակցումը և խմբի համար պատասխանատվությունը:

Ստորև ներկայացրել եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում փորձարկած խմբային աշխատանքի մի քանի ձևեր՝ քննարկում, գործնական աշխատանք, մրցույթ-քննարկում, հետազոտական աշխատանք, խաղ
Որպես գործնական խմբային աշախատանք՝ բերենք մեր գործունեությունից մի օրինակ՝ բակային աշխատանք:

Յուրաքանչյուր դասարան սահմանված ժամանակացույցով բակում աշխատելու իր ժամերն ունի: Ներկայացնենք այդ աշխատանքներից մեկ օրինակ.

ինչպես արդեն նշվեց, նախապես սովորողները բաժանվում են տարասեռ խմբերի: Խմբերից յուրաքանչյուրն ստանում է առանձին առաջադրանք: Մի խումբը հեռացնում է մոլախոտերը, մյուսը՝ հավաքում է աղբը, երրորդ և չորրորդ խմբերը՝ իրականցնում են ծառատունկը:

Ինչպես ցանկացած բնագավառում, այնպես էլ բակային աշխատանքներում շատ կարևոր դեր ունի դասավանդողը, ով իր օրինակով ոգևորում է սովորողներին, սովորեցնում աշխատանքային գործիքներով ճիշտ օգտվել, դրան զուգահեռ հետևում է, որ խմբի բոլոր մասնակիցները ներգրավված լինեն աշխատանքում:

Աշխատանքի այս տեսակը սովորողների մոտ զարգացնում է խմբով աշխատելու կարողությունը, պատասխանատվության զգացումը, նպատակին հասնելու ձգտումը:

 

Անդրադառնանք մեկ այլ խմբային աշխատանքի՝ մրցույթ-քննարկում:

Դիջիթեք միջազգային ստուգատեսի շրջանակներում սովորողներին հանձնարարվեց ստուգատեսի մասին պատմող գովազդ պատրաստել:

Խմբերը սկսում են իրենց աշխատանքը` օգտագործելով համացանցին միացված նեթբուքը կամ նոթբուքը, ձայնագրիչը, ֆոտոխցիկը, բջջային հեռախոսը:
Յուրաքանչյուր խումբ գովազդը գրելուց հետո, թվայնացնում է այն տարբեր ձևերով՝ ռադիոնյութ, տեսանյութի: Տեղադրում են իրենց բլոգներում և հղումն ուղարկում ընկերներին:
Խմբերը ծանոթանում են մեկը մյուսի աշխատանքին և քննարկումներից հետո ընտրում ենք լավագույնը:
Ներկայցնենք գովազդի մի օրինակ:

Այսպիսի խմբային աշխատանքի ժամանակ զարգանում է սովորողների խոսքը, մտածողությունը, մեդիահմտությունները: Խմբերի միջև առաջանում է առողջ մրցակցություն. յուրաքանչյուր խումբ փորձում է ամեն ինչ անել, որ իրենց աշխատանքն ավելի լավը լինի: Այս պարագայում աշխատանքները շատ հետաքրքիր ու բովանդակալից են դառնում:

Այդպիսի խմբերում սովորողներն առավել մեծ ակտիվություն են դրսևորում:

Հետազոտական աշխատանքը սովորողին տալիս է սովորելու, մտածելու, հետազոտելու, աշխատելու հնարավորություն:

Ես և շրջական աշխարհը դասընթացի շրջանակներում շատ հաճախ ենք կազմակերպում հետազոտական աշխատանքներ, որոնցից մեկն էլ վերաբերում էր

«Ծառերի տնկում և խնամք» թեմային: Ստեղծվեցին 4 հոգանոց խմբեր, որոնց ներսումկատարեցին աշխատանքի բաժանում և պլանավորեցին իրենց անելիքը՝

1-ին փուլ. խմբի անդամները համացանցում փնտրեցին և գտան խմբին առաջադրված թեմայով տարբեր տեղեկություններ, որոնք խմբի ներսում միասին ընթերցեցին:

2-րդ փուլ.մշակում: Յուրաքանչյուր խումբ կարող էր այդ մշակումը յուրովի կատարել՝ հանձնարարելով այդ աշխատանքը խմբի անդամներից որևէ մեկին կամ միասին աշխատել (վերջին տարբերակը նախընտրելի է): Արդյունավետ աշխատանքի արդյունքն այն է, որ սովորողները ոչ միայն խմբագրական աշխատանք կատարեցին, այլ իրենց կարդացած նյութերը վերլուծելու, ընդհանրացնելու շնորհիվ եզրակացություններ գրեցին՝ շարադրելով սեփական կարծիքը: Այս աշխատանքը կատարվեց ֆորմալ համագործակցային խմբերով, որոնք գործում են մեկ դասաժամից մինչև մի քանի շաբաթ ժամկետներում: Աշխատանքի այս փուլը պահանջում է ավելի շատ ինքնուրույնություն, կազմեկերպվածություն, որովհետև ենթադրում է ստեղծագործական, հաջորդական և երկարատև աշխատանք:

3-րդ փուլ. այս խմբին հանձնարարվեց թեմա. լուսանկարչական աշխատանք:

4-րդ փուլ. հավաքված և մշակված նյութերը սովորողների խումբը պետք է ներկայացնի տեսանյութի, ռադիոնյութի կամ մեկ այլ ավելի հետաքրքիր մեդիաձևակերպումների միջոցով:
Աշխատանքի այս փուլում առավել չափով ի հայտ է գալիս նաև. սովորողի մեդիագիտելիքների մակարդակը (ինչ ծրագրեր գիտի, ինչպես է օգտվում մեդագործիքներից, համացանցից, ինչպես է սպասարկում իր բլոգը…):

Այս աշխատանքի առավելություններն են.

v  Նպաստում է թիմային աշխատանքին՝ մարդուն դարձնելով հանդուրժող, ուրիշի կարծիքը հարգող, համբերատար:

v  Զարգանում է սովորողների պատասխանատվության զգացումը, միմյանց հաշվետու լինելու հատկությունը՝ խմբի ընդհանուր հաջողությունն ապահովելու համար:

v  Սովորողը գիտի, որ իր կատարած աշխատանքի համար միայն ինքը չի պատասխանատու և իր արած սխալը կամ բացթողումը կարող է խմբի աշխատանքի ձախողման պատճառ դառնալ, ուստի ավելի պատասխանատու է գործին մոտենում:

Աշխատանքային գործունեության ընթացքում իրականացրած խմբային աշխատանքի ձևերից մեկն էլ եղել է խաղերի կազմակերպումն ու իրականացումը:
«Խաշիլ ճաշ», «Մուկն ու կատուն» խաղերը հստակ կանոններ ունեն, որոնք զարգացնում են խաղացողների թիմային մտածողությունը: Խաղացողները ոչ միայն սովորում են ենթարկվել բոլորի համար ընդհանուր կանոններին, այլև պատասխանատվություն են զգում խաղընկերների նկատմամբ։ Նման խաղերի ժամանակ դրսևորվում են նաև խաղացողի առաջնորդական հատկանիշները, դրսևորվում են կազմակերպչական կարողությունները, պատասխանատվութուն ստանձնելու խիզախությունը։

Վերը նշված բոլոր աշխատանքները հրապարակվում են սովորողի բլոգում, կայքում և դառնում են առանձին նյութ, որը ներկայացնում է սովորողի թե՛ հմտությունները, թե՛ ինքնուրույնությունը, և թե՛ մտածողությունը: