Աթաբեկ Խնկոյան «Ծիածան»

1-ին դասարանի սովորողները սովորեցին «Ծիածան» բանաստեղծությունը, համակարգչի paint նկարչական ծրագրով հատվածաբար նկարեցին և ձայնագրվեցին:

Ա. Խնկոյան . «Չորս եղանակ»

1-դասարանի սովորողները կարդում են Աթաբեկ Խնկոյանի
«Չորս եղանակ» բանաստեղծությունը` դոփելով, ծափերով, հավեսով.
Չորս եղանակ.

Թե գարուն է նախշ – նախշուն,
Նա ինչե՞ր է մեզ բերում,
– Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Ալ ու ալվան վարդ շաղոտ:

Թե ամառ է, շոգ ամառ,
Ի՞նչ է բերում մեզ համար,
– Ցորեն, գարի ու հաճար՝
Ամեն հոգսի դեղ ու ճար:

Թե աշուն է պտղաբեր,
Ի՞նչ է բերում մեզ նվեր.
– Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,
Դեղձ ու խաղող մեղրածոր:

Թե ձմեռ է ցրտաշունչ,
Ի՞նչ է թափում լուռումունջ.
– Փաթիլ, փաթիլ, փափուկ ձյուն՝
Արծաթի պես պսպղուն:

Երկինքը փուլ է գալիս

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ: Էս Ճստիկ-ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ-Մարիկին:

Читать далее

Անհաղթ աքլորը

Լինում է, չի լինում՝ մի աքլո՛ր է լինում: Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում: Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ… Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է՝ գնան խլեն բերեն: Նազիր-վեզիրը գնում են՝ խլում բերում: Աքլորը կանչում է. — Ծուղրուղո՛ւ, թագավորն ինձանով ապրե՜ց…

Читать далее