Զանգակ գրատանը

IMG_7486 IMG_7494 IMG_7499 IMG_7458 IMG_7475 IMG_7465 IMG_7503 IMG_7509 IMG_7513 IMG_7517 IMG_7522 IMG_7539_0 IMG_7467_0 IMG_7492

Նախապես տեղեկացանք, որ դեկտեմբերի  25-28-ը <<Զանգակ գրատանը>> կայանալու է <<Երկարագուլպա Պեպին>> գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Պարզելով,  որ երեխաները հնարավորություն ունեն ձեռք բերել գիրքը իրենց իսկ լուսանկարներով ձևավորված կազմով՝ շտապեցինք հանդես գալ Պեպիի և Թոմիի կերպարներով:

Թոմիներն ու Պեպիները պատրաստ են: Մեզ միացավ նաև տիկին Մարին:

<<Զանգակ գրատանը>> մեզ շատ ջերմ ընդունեցին, մի փոքր էլ աշխատեցին մեր կերպարները վերջնական տեսքի բերելու համար, որից հետո լրագրողները մեզանից հարցազրույց վերցրին: Մենք պատմեցինք մեր սիրելի Պեպիի և նրա ընկերների արկածների մասին: Այնուհեև մտանք <<գրքի շապիկի>> մեջ և սկսեցին մեզ նկարահանել, երեխաների մի մասին հանձնարարվեց փազլ հավաքել: Այդ ընթացքում տիկին Մարին զրուցեց գրատան աշխատակիցների և հյուրերի հետ, ներկայացրեց մեր դպրոցն ու պատմեց դիջիթեքի մասին: Բաժանեցինք դիջիթեքի մասին պատմող տեղեկատվական թերթիկներ: Տիկին Մարին ասաց, որ այսուհետ սերտ համագործակցություն մեջ կլինեն կրթահամալիրի հետ:

Վերջում <<Երկարագուլպա Պեպին>> գրքից մեր ընտրած հատվածը ընթարցեցին մեզ համար և խոստացան, որ 15 օրից մեր իսկ նկարներով գրքերը կարող ենք գնել նրանցից: Շատ շնորհակալ ենք նման հաճելի անակնկալի համար: Օրն անմոռանալի էր:

Աստղացուցարանը մեր աչքերով

Երբ  ես  գնացի  աստղացուցարան,  դիտեցի  տիեզերքը,  իմացա,  որ  9  մոլորակ  կա.   Յուպիտեր, Մարս, Սատուրն,  Երկիր,  Վեներա,  Մերկուրի, Ուրան, Նեպտուն, Պլուտոն :  Արեգակը, Լուսինը և մոլորակները միասին  կազմում են   Արեգակնային  համակարգը: Ես  իմացա, որ  Լուսինը  իր  իրական  լույսը  չունի . դա  ստանում  է Արեգակից , դրա  համար  էլ Լուսնի  վրա  մարդ  չի  ապրում: Իմացա նաև,  որ   առաջին  անգամ  տիեզերք  է  թռել 1961թ.ռուս  տիեզերագնաց  Յուրի  Գագարինը :

Օնանյան Մեսրոպ

Աստղացուցարանում  մենք  բոլոր  մոլորակների  կողքով  անցանք և  ինձ  թվաց,  թե  ես  այդ  մոլորակների  վրա  եմ  ապրում:  Մենք  անցանք  Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, ՈՒրան, Նեպտուն  և  Պլուտոն  մոլորակների  կողքով: Այդ  ամենը  այնքան  հետաքրքիր  էր,  որ  ես  ուզում  եմ նորից  գնալ  այնտեղ:

Տիգրան Արզումանյան

Աստղացուցարանում մենք իմացանք, որ Յուպիտեր մոլորակը հայտնաբերել է Գալիլեո Գալիլեյը  և այն ունի 60  արբանյակ: Այնտեղ ես իմացա, որ լուսինը մեր երկիր մոլորակի բնական արբանյակն է և նրա ետևի մասը հնարավոր չէ տեսնել: Տանը իմ եղբորը ես պատմեցի թզուկ մոլորակի՝ Մերկուրիի մասին:  Վերջում ավելացնեմ, որ լուսինը չունի իր սեփական լույսը. նա այն ստանում է արևից:

Վանիկ Ադամյան

Աստղացուցարան ես առաջին անգամ չէի գնացել:

Գնացել էի նաև երկրորդ դասարանում և ես վերհիշեցի մոլորակների անուները՝Մերկուրի, Վեներա, Պլուտոն, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Նեպտուն, Ուրան: Այնտեղ շատ լավ էր ու հետաքրքիր:

Հարություն Հայրապետյան

Վաղուց ցանկանում էի տեսնել մոլորակները, քանի որ միշտ լսել էի աստղերի, մոլորակների մասին, բայց չէի տեսնել նրանց կառուցվածքը: Երբ ընկեր Տաթևն առաջարկեց գնալ աստղացուցարան, ես շատ ուրախացա: Այնտեղ ինձ համար շատ հետաքրքիր էր և յուրօրինակ. դիտեցինք մոլորակները՝ պարկած վիճակում: Կարծես ես լինեի տիեզերագնաց, որը թռչում էր երկնքում:

Անի Մարտիրոսյան

Ես  երկրորդ  անգամ   էի  լինում  աստղացուցարանում: Ինձ  շատ  է դուր  գալիս  նայել  երկնքին և  հիանալ  նրա    գաղտնիքներով: Առաջին անգամ, երբ գնացել էինք, ես դեռ  չգիտեի, ո՛չ աստղերի, ո՛չ մոլորակների, ո՛չ երկնաքարերի  մասին: Իսկ  երկրորդ  անգամ  ես շրջակայի դասերից արդեն ծանոթ էի այդ բոլորին և այս  անգամ ավելի  մեծ հետաքրքրությամբ էի նայում երկնքին և փորձում  էի  գտնել այն ամենը, ինչ սովորել էի  երկնքի և  աստղերի  մասին:

Անժելա Ամիրյան

Ես գնացել էի աստղացուցարան: Այնտեղ ես տեսա մոլորակները՝ Մարսը, Յուպիտերը, Երկիրը, Սատուրնը, Վեներան, Մերկուրին, Նեպտունը, Պլուտոնը և Ուրանը: Նաև տեսա արևը և աստղերը: Ասեմ, որ արևն էլ է աստղ: Տեսա լուսինը, իսկ լուսինը իր սեփական լույսը չունի. նրան արևն է իր լույսից տալիս: Գիտեմ, որ ոչ մի մոլորակում կյանք չկա, բացի երկիր մոլորակից: Արեգակի շուրջ պտտվում են ինը մոլորակներ: Եվ այս ամենից հետո ես հիացած վերադարձա դպրոց:

Միլենա Գևորգյան

Աստղացուցարանում ինձ համար շատ հետաքրքիր էր: Այնտեղ ես ստացա շատ գիտելիքներ տիզերքի մասին: Ես իմացա, որ մեր երկրին ուղեկցող արբանյակը լուսինն է: Ես այդ օրը իմացա, որ կա 9 մոլորակ ` Մարս, Յուպիտեր, Վեներա, Նեպտուն, Երկիր և այլն:  իմացա, որ  մենք ապրում ենք Երկիր մոլորակի վրա: Այնտեղ ընկեր Արմինեն  սիրով պատասխանում էր մեր բոլոր հարցերին: Նա մեզ ասաց, որ Յուպիտեր մոլորակը հայտնաբերել  է Գալիլեո Գալիլեյը:Այդ օրը ինձ համար գտնված օր էր, քանի, որ ես հարստացրեցի իմ գիտելիքների պաշարը և յուրահատուկ  օր անցկացրեցի:

Սայադյան Ալեն

Երբ ընկեր Տաթևը ասեց, որ պետք է գնանք աստղացուցարան, ես չգիտեի դա ինչ է: Բայց երբ գնացի, այն ինձ շատ դուր եկավ: Այնտեղ մեզ ցուցադրեցի տիեզերքի մասին ֆիլմ: Այդ ֆիլմից ես իմացա, որ տիեզերքում կա 9 մոլորակ: Զառա Սահակյան

IMG_2315_0