Մեր տպավորությունները ճամփորդությունից

IMG_4875

Այսօր` դեկտեմբերի 24-ին, ընկեր Տաթևը մեզ տարավ Խամաճիկների թատրոն, որտեղ մենք դիտեցինք  «Կապույտ թռչուն» ներկայացումը:  Ներկայացումը  հետաքրքիր էր։ Վերջում ձմեռ պապիկի հայտնվելը հուշեց մեզ, որ Նոր տարին սարերի ետևում չէ; Շնորհակալություն բովանդակալից  օրվա համար:

Читать далее

Մեր գունեղ, համեղ տոնածառը

 

Գայանեի հորաքույրը մեզ անակնկալ արեց և նվիրեց իր ձեռքով պատրաստած տոնածառ։
Մենք էլ ներկեցինք այն և ընկույզները թելերով ամրացրեցինք վրան։ Արդյունքում ունեցանք գունեղ, համեղ տոնածառ։
Շնորհակալ ենք Գայանեի հորաքրոջը։

Это слайд-шоу требует JavaScript.

Քանի՞ օր մնաց Ամանորին

Սովորողների հետ փոքրիկ թղթեր կտրատեցիք, վրան տարբեր բարեմաղթանքներ գրեցինք, կոնֆետների նման փաթաթեցինք։ Վերջում կոնֆետները շրջանի վրա ամրացրեցինք և օրացույց ստացանք։
Հիմա ամեն օր սովորողներն անհամբեր հաշվում են, թե քանի օրից է գալու ձմեռ պապը։
Դուք էլ պատրաստեք այսպիսի ամանորյա օրացույց և տարբեր մաթեմատիկական խնդիրներ լուծեք։

Это слайд-шоу требует JavaScript.