Սեբաստացի պապիկը բերեց տերևաթափը

Երեկ մեր այգում իսկական տերևաթափ էր:
Տիար Բլեյանը եկավ, վերցրեց փայտը և սկսեց տերևները ծառից ցած թափել:
Երեխաներն ուրախացած գոռում էին:
Տիարը հարցրեց.
-Ո՞վ է ներկել այս տերևները
Հարցին հաջորդեց տիարի պատասխանը.
-Այո, ճիշտ է, ես` սեբաստացի պապիկս :
Մաքսը զարմացած դեմքով հարցրեց.
-Էն արձանի վրայի մարդը դո՞ւք եք:
-Այո, ես եմ: Ես սեբաստացի պապիկն եմ: Ես ձեզ համար տերևաթափ եմ բերել:
Տիարը շարունակում էր թափ տալ տերևները, իսկ սաները հրճվանքով այնպես էին անում, որ տերևներն իրենց գլխին թափվեին:
Հայկը մոտեցավ ինձ.
-Ընկեր Տաթև, այսքան տերևը ոնց՞ա ներկել տիարը:
— Դե, Հայկ ջան, երկար ժամանակ է պահանջվել դրանք ներկելու համար:
Հայկը շարունակում է անթարթ աչքերով նայել ծառերին:
Տիարի գնալուց հետո Իրինան ու Մաքսը սկսեցի կատարել սեբաստացի պապիկի պարտականությունները` ամեն մեկը մի գնդակ վերցնելով սկսեցին տերևաթափ անել: