Բարձունքների նվաճում

Ըստ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսումնական պլանի  սահմանված կարգի ուսումնական ճամփորդությունները  սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Читать далее

Ճամփորդություն — Խոր Վիրապ

Ըստ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ուսումնական պլանի  սահմանված կարգի ուսումնական ճամփորդությունները  սովորողների ուսումնական գործունեության բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է:

Читать далее

Հարավից արևմուտք

Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ ոտքով գնացինք Արևմտյան դպրոց:
Ճանապարհն անցանք զրուցելով, երգելով, արտասանելով, հավեսով:
Սկզբում եղանք ագարակում: Տեսանք կենդանիներին, հարցեր տվեցինք ընկեր Խորենին:
Վերջում դիտեցինք Աշխեն Թադևոսյանի և 3-րդ դասարանի սովորողների բեմադրած ներկայացումը:

Երեք հանճարներ` մեկ վայրում

Այսօր Բաղրամյան փողոցին հարակից այգում 2-րդ և 3-րդ դասարանների սովորողները կարդացին Չարենց, Թումանյան և երգեցին Կոմիտաս։ Երեք հանճարեղ հայերի համատեղումը գրավեց շատերին, և մարդկաց մեծ խումբ հավաքվեց մեր շուրջ։

Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական պլեներ սիրահարների այգում

Նախագծի հեղինակ` Տաթև Մելքոնյան

Վայր- Սիրահարների այգի

Ճամփորդության օրը- 24.03.2017

Մասնակիցներ – 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակ

  • Ուսումնական պլեների անցկացում
  • Կարդում ենք Թումանյան, Չարենց

Խնդիրներ

 

  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ,

  • թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու, որևէ գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացում,
  • մեդիահմտությունների զարգացում

լուսանկարել, հարցազրույց վերցնել, ռադիոնյութ պատրաստել՝ օգտագործելով բջջային հեռախոսով, ֆոտոխցիկ և ձայնագրիչ։

Նախագծի իրականացման նկարագրություն

  • Միասին ընտրել ենք պլեների, ֆլեշմոբի անցկացման վայրը
  • Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ։
  • Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։
  • Աշխատանքի բաժանում ենք կատարել:
  • Մշակել ենք կանոններ:

Աշխատանքի ընթացքը

Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի:

Լրագրողներից 2-ը   ռադիոնյութ կպատրաստի:

Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը:

  • 2-ը՝  նկարահանի ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։

լուսանկարիչները կարող են աշխատանքը  բաժանել իրար մեջ՝ մեկը կարող է մարդկանց լուսանկարել , մեկը ծառերը, մյուսը ճանապարհը…

  • Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։

Բոլորը կմասնակցեն ուսումնական պլեների անցկացմանը

Նախապես կվերցնենք թղթեր, գուաշ, վրձին և կնկարենք գարուն:
Տեղում կկարդանք Չարենց, Թումանյան, կերգենք, կպարենք:

Տուն վերադառնալուց հետո կհանձնարարվի տպավորությունների մասին գրել, ուղարկել ինձ: Բոլորի աշխատանքները կհրապարակվեն սովորողների բլոգներում և ենթակայքում:

Ճամփորդում ենք

Это слайд-шоу требует JavaScript.

 

Մենք այսօր ընկեր Տաթևի հետ գնացել էինք Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն: Այնտեղ մենք դիտեցինք «Անբան Հուռի» ներկայացումը, որը ինձ շատ դուր եկավ: Ինձ դուր եկավ Հուռիի կերպարը: Այդ ներկայացումից ես հասկացա, որ պետք է լինել ազնիվ և աշխատասեր, այլ ոչ թե Հուռիի մայրիկի պես ստախոս և Հուռիի պես անբան:

Читать далее

Սովորողները պատմում են ճամփորդության մասին

 

Это слайд-шоу требует JavaScript.

Մենք այսօր գնացել էինք մուլտֆիլմ դիտելու: Ինձ ամենաշատը դուր եկավ Մոաննան, որովհետև նա օգնեց բնությանը ծաղկել։ Ինձ  դուր չեկավ տղան, որովհետև սկզբում նա Մոաննային չէր սիրում։ Ես մուլտֆիլմից սովորեցի, որ պետք է միշտ մնալ բարի, հոգատար և  փրկել աշխարը։ Ես շատ հավանեցի մուլտֆիլմը։

Մանե Հովհաննիսյան

Читать далее

Հետաքրքիր ու հագեցած ճամփորդություն

Это слайд-шоу требует JavaScript.

Նոյեմբերի 8-ին Հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սովորողների հետ գնացինք Մայր դպրոց:
Սկզբում եղանք աստղացուցարանում, որտեղ ամրապնդցինք
«Տիեզերք» նախագծի շրջանակներում մեր ձեռք բերած գիտելիքները:
Ընկեր Էմանուելը շատ ջերմ ընդունեց մեզ, պատասխանեց սովորողների հարցերին, միասին ֆիլմ դիտեցինք, քննարկեցինք:
Աստղացուցարանից հետո մեզ սպասում էին Տիգրան Հայրապետյանի գրադարանում:
Սովորողներն ետ վերադարձրին աշնանային արձակուրդի ընթացքում վերցրած գրքերը: Ընտրեցին նորերը, մի հատված տեղում կարդացին, քննարկեցին տիկին Մարիի հետ, իսկ շարունակություննը խոստացան կարդալ տանը:
Իրենց տպավորությունների մասին կարդացեք այստեղ.

Читать далее