Ձմեռային ճամբարի ուսումնական նախագիծ

Նախագծի ժամկետները՝ 8.01.2018-26.01.2018
Նախագծի հեղինակ` Տաթև Մելքոնյան

Մասնակիցներ-Հարավային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ:

Նպատակ- Մասնակցություն մարմնամարզական, բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին, ընթերցանություն:

Աշխատանքի ընթացքը.

Մարմնամազության սուգատեսին.
Ամենօրյա մարմնամարզության պարապմունքների կազմակերպում
Որոնց արդյունքում կրկնում ենք՝

ա.Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ»
բ. Քայլով մարշ տեղում և դանդաղ վազք
գ. Օղակի պտտում
դ. Ցատկեր  2 ոտքով. 1 ոտքով
ե. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին
զ. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ
Ճամփորդություն – Քայլարշավ, ֆիլմի դիտում:
Գնալու ենք Մոսկվա կինոթատրոն, որտեղ դիտելու ենք «Պադինքթոնի արկածները», այնուհետև քայլարշավ ենք կազմակերպելու Հյուսիսային պողոտա և Հանրապետության Հրապարակ:

Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում
Բնագիտական փորձեր, լեգոների հավաքում:

Դասարանում կանցկացնենք բնագիտական փորձեր, կտեսագրեմ, կտեղադրեմ դասարանական բլոգում և հղումը կուղարկեն բնագիտական ստուգատեսին:
Սովորողներն ընտանիքի անդամների հետ նույնպես փորձեր կանեն, կտեսագրեն, հղումը կուղարկեն ինձ:
Ես բոլոր նյութերը կհավաքեմ, փաթեթ կստեղծեմ և կուղարկեն ստուգատեսին:
Անցկացվող փորձեր.

«Փչվող փուչիկը»
«Ջուրը և նրա հատկությունները»
«Գունավոր ծաղիկներ»
Բնագիտական փորձ աղով ու ջրով
«Ագահ բաժակը» և այլն:
Դասարանում սովորողների հետ կդիտենք և կքննարկենք, թե որ նյութերն ենք ներկայացնելու Դիջիտեք ստուգատեսին:
Դիջիտեքին ներկայացված նյութերը կուղարկեմ ծնողների էլեկտրոնային հասցեներին. տանը ընտանիքի անդամների հետ կդիտեն:
Կուղարկեն նաև անվանակարգերին ներկայացվող պահանջները, որպեսզի իրենք էլ կարողանան նյութեր ներկայացնեն:

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Մարիամ Մնացականյանը ու ընկերները 1-ին դասարանի սովորողներին կսովորեցնեն նոր պարերգեր:

Ծրագրում.
Սուրբ Ծննդյան Ավետիս-ներ
« Մանդրիկ թփիկ ըռեհան» 
« Տո տղա, տղա»
«Զար, զընգը»
« Հեյ Նարե»
Թամզարա

Արդյունքները կհրապարակեմ բլոգում, Հիմնական դպրոցի ենթակայքում: