ճամփորդում են ճամբարականները

Ուրբաթ օրը մեզ մոտ ճամբարը շատ հագեցած էր։
Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո դիտեցինք «Երեք խնձոր» շրջիկ տիկնիկային թատերախմբի անդամներ Էդգար Թաթիկյանը և Գոհար Առաքելյանի բեմադրած
«Թակ ու մահակ թամբալին» ներկայացումը:
Ներկայացումը շատ ուրախ  էր ու հետաքրքիր, ճամբարականները մի լավ ծիծաղեցին։
Ներկայացումը դիտելուց հետո Դպրոց-պարտեզի ճամբարականների հետ գնացինք իրենց դպրոց։
Այնտեղ միասին նախաճաշելուց հետո, մեկնեցինք ճամփորդության դեպի կենդանաբանական այգի։
Կենդանաբանական այգում մասնակցեցինք Համահայկական նկարչական մրցույթ-նախագիծին, պաղպաղակ կերանք, լուսանկարվեցինք,  կերակրեցինք կենդանիներին  և ուրախ տրամադրությամբ վերադարձանք դպրոց։
Օրն ավարտեցինք լողավազանում լողալով։

Это слайд-шоу требует JavaScript.

 

Գրում են ճամբարականները

Это слайд-шоу требует JavaScript.

Ժաք Առաքելյան

Մենք այսօր գնացել էինք դպրոցի թաղամաս: Կյանքում առաջին անգամ ես հարցազրույց վերցրեցի։ Ինձ դա շատ դուր եկավ։
Հետո լողացի, հաց կերա, հեծանիվ քշեցի ու սովորեցի համակարգչով մուտքագրել։
***

Իրինա Գյուրջինյան

Մենք այսօր գնացինք մեր դպրոցի թաղամաս։ Խոսեցինք մարդկանց հետ, իմացանք, թե քանի շենք, քանի ցայտաղբյուր կա, մի քիչ էլ խաղացինք ու եկանք դպրոց:
Դպրոցում լողացինք, հեծանիվ քշեցինք, հետո հաց կերանք ու գրեցինք:
***

Աբրահամ Գարագյողյան

Մենք այսօր նախաճաշեցինք, երգեցինք, պարեցինք, խոսեցինք մարդկանց հետ, լողացինք, հեծանիվ քշեցինք: Ինձ  ամեն ինչ դուր եկավ:
***

Գարիկ Մկրտչյան

Ինձ դուր եկավ լողալը, հաց  ուտելը, հեծանիվ քշելը:
***

Սիլվի Ոսկանյան

Ամեն ինչ ինձ դուր եկավ:
***

Գայանե Բալաբանյան

Այսօր մենք օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Գնացինք դպրոցի մոտի թաղամաս, հարցեր տվեցինք թաղամասի բնակիչներին: Հաց կերանք, լողացինք, հեծանիվ քշեցինք, մուտքագրեցինք:

***
Արտյոմ Զաքարյան

Այսօր մենք մարդկանցից հարցազրույց ենք վերցրել, լողացել ենք, հաց ենք  կերել, հեծանիվ ենք քշել, մուտքագրել ենք:
***

Էրիկ Հարությունյան

Մենք   այսօր  հարցազրույց  վերցրեցինք և որոշեցինք, որ վաղը պետք է ներկենք թաղամասի նստարանները: