Մանկավարժական աշխատողների դպրոց

Կրթահամալիրի աշխատողներն օրը սկսեցին մայր դպրոցում: Երգեցինք հարսանեկան երգեր, սովորեցինք նոր պարերգեր: Տիար Բլեյանի խոսքը լսելուց հետո գնացինք դպրոցներ:
Հարավային դպրոցի լողափը ճամբարականներինն էր: Նրանք լողում էին, խաղեր էին խաղում, բարեկարգման աշխատանքներ էին իրականացնում: Մենք էլ միացանք նրանց. ներկեցին պատերը, մաքրեցինք դպրոցի տարածքը: Այդ ընթացքում երկարացված օրվա կազմակերպիչները մասնակցում էին հեծանիվների տեխնիկական սպասարկման սեմինար-պարապմունքը :
Օրվա մասին պատմող տեսաֆիմ.

Ճամբարի առաջին օր

Это слайд-шоу требует JavaScript.

 

Ամառային ճամբարի առաջին օրը Հարավային դպրոցում ուրախ ու հետաքրքիր անցավ:
Մասնակցում էին 14 ճամբարական, որոնցից 4-ն այլ դպրոցներից էին: Ընդհանուր պարապմունքից հետո ծանոթացանք, խոսեցինք մեր ճամբարի, անելիքների մասին, ջրեցինք դպրոցի ծաղիկները, խնամեցինք լողավազանի տարածքը:
Մարզական պարապմունք անցկացրինք՝ վազեցինք, նախավարժանք կատարեցինք, խաղեր խաղացինք: Ընդմիջումից հետո լողացինք, հեծանիվ վարեցինք: Ընթերցանության ժամից հետո ավարտեցինք ճամբարային առաջին օրը: