Երեք հանճարներ` մեկ վայրում

Այսօր Բաղրամյան փողոցին հարակից այգում 2-րդ և 3-րդ դասարանների սովորողները կարդացին Չարենց, Թումանյան և երգեցին Կոմիտաս։ Երեք հանճարեղ հայերի համատեղումը գրավեց շատերին, և մարդկաց մեծ խումբ հավաքվեց մեր շուրջ։

«Սովորող- սովորեցնող» նախագիծ

Նախագծային ուսուցման շրջանակներում մեզ այցելեցին Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորողները: Նրանց օգնությամբ 3-րդ դասարանի սովորողները կարգի բերեցին իրենց բլոգները:
Բաժանվեցին 3-4 հոգանոց խմբերի, յուրաքանչյուր խմբի հետ աշխատում էր 4-րդ դասարանի մեկ սովորող:
Բաժիններ ու նյութեր ավելացրին, նկարներ տեղադրեցին…
Աշխատանքը շատ արդյունավետ էր. այն շարունակական բնույթ կկրի:

Это слайд-шоу требует JavaScript.

Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական պլեներ սիրահարների այգում

Նախագծի հեղինակ` Տաթև Մելքոնյան

Վայր- Սիրահարների այգի

Ճամփորդության օրը- 24.03.2017

Մասնակիցներ – 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակ

  • Ուսումնական պլեների անցկացում
  • Կարդում ենք Թումանյան, Չարենց

Խնդիրներ

 

  • Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում

նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը, քայլել արահետով,  խմբից չառանձնանալ,

  • թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու, որևէ գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացում,
  • մեդիահմտությունների զարգացում

լուսանկարել, հարցազրույց վերցնել, ռադիոնյութ պատրաստել՝ օգտագործելով բջջային հեռախոսով, ֆոտոխցիկ և ձայնագրիչ։

Նախագծի իրականացման նկարագրություն

  • Միասին ընտրել ենք պլեների, ֆլեշմոբի անցկացման վայրը
  • Որոշել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, արևապաշտպան գլխարկ։
  • Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ոչ գազավորված ըմպելիք։
  • Աշխատանքի բաժանում ենք կատարել:
  • Մշակել ենք կանոններ:

Աշխատանքի ընթացքը

Մինչ ճամփորդությունը յուրաքանչյուր երեխա պետք է իմանա իր դերն ու նշանակությունը` ինչի համար է պատասխանատու, որն է իր անելիքը ճամփորդության ընթացքում: Սովորողներին ըստ նախասիրությունների կբաժանենք խմբերի:

Լրագրողներից 2-ը   ռադիոնյութ կպատրաստի:

Լրագրողները պետք է նախապես ձևակերպած լինեն իրենց հարցերը:

  • 2-ը՝  նկարահանի ֆիլմը պատրաստելու համար /պետք է ունենան տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ/։

լուսանկարիչները կարող են աշխատանքը  բաժանել իրար մեջ՝ մեկը կարող է մարդկանց լուսանկարել , մեկը ծառերը, մյուսը ճանապարհը…

  • Սննդի պատասխանատուները կորոշեն, թե ինչ են ուտելու, կպատրաստեն բուտերբրոտները և հոգ կտանեն որպեսզի բոլորը սնվեն:

Բնագետիկների խումբը կկազմակերպի տեղանքի մաքրում, հանրօգուտ աշխատանք։

Բոլորը կմասնակցեն ուսումնական պլեների անցկացմանը

Նախապես կվերցնենք թղթեր, գուաշ, վրձին և կնկարենք գարուն:
Տեղում կկարդանք Չարենց, Թումանյան, կերգենք, կպարենք:

Տուն վերադառնալուց հետո կհանձնարարվի տպավորությունների մասին գրել, ուղարկել ինձ: Բոլորի աշխատանքները կհրապարակվեն սովորողների բլոգներում և ենթակայքում:

Երկնագույն շան աչքերը: Գարսիա Մարկես

Ակնդետ ինձ էր նայում։ Ոչ մի կերպ չէի հասկանում՝ որտե՞ղ եմ տեսել։ Խոնավ, տագնապած հայացքը փայլկտաց նավթալամպի ընդհատուն լույսի մեջ։ Հիշեցի, ամեն գիշեր երազում այս սենյակն ու այս լամպն եմ տեսնում եւ տագնապած հայացքով այս աղջկան։ Այո, այո, ամեն անգամ, երբ հատում եմ

Читать далее