Ամառային ուսումնահետազոտական-հայրենագիտական ճամբար

Ամառային ուսումնահետազոտական-հայրենագիտական ճամբար | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հիմնական դպրոց, 2-րդ, 3-րդ դասարաններ:

Читать далее

Մեր այցը «Անտարես» հրատարակչություն

Այսօր Հիմնական դպրոցի 4-րդ դասարանի սովորողների և դասվար Տաթև Մելքոնյանի հետ  այցելեցինք Անտարես հրատարակչության տպագրության բաժին:Մեզ ընդունեց այդ մասով տնօրեն Ռուզաննան: Նա  մեծ ոգևորությամբ ներկայացրեց, թե ինչ փուլեր է անցնում գիրքը մինչև հայտնվում է գրախանությում:
Տիկին Ռուզաննան մեզ ցույց տվեց տպագրական մեքենան և ներկայացրեց, թե ինչպես է սպիտակ թուղթը  մտնելով այդ մեքենայի մեջ դառնում գրքի էջ:  Հաջորդ փուլը ըստ հերթականության էջերը հավաքել, դասավորելն էր : Հետո մենք եղանք մի սենյակում, ուր մեզ նույնպես շատ ջերմ հայացքներ ողջունեցին և շտապեցին ներկայացնել, թե ինչպես են միմյանց կարում գրքի էջերը , կազմում, բերում վերջնական տարբրակի:  Բոլորս էինք ոգևորված, իսկ սովորողները` հատկապես, որովհետև առաջին անգամն էին արտադրության ընթացքը տեսնում:
Տպավորիչ էր հատկապես այն, որ երկաթյա  կոպիտ մեքենաների մեիջից ծնունդ էին առնում  նուրբ թերթերով, գունազարդ գրքեր: Ռուզաննան մեծ խանդավառությամբ ու պատրաստակամությամբ պատասխանում էր մեր հետաքրքրասեր սովորողների բազմաբնույթ հարցերին: Նա, ընդառաջելով մեր հետաքրքրասիրությանը,  հնարավորություն տվեց փոքր խմբերով այցելել և անձամբ մասնակցել գիրք ստեղծելու գործընթացին:

Տիկին Ռուզաննայի հետ բաժանվեցինք այն համոզմամբ, որ այս այցը մեր համագործակցության սկիզբը կդառնա:
Կարող եք դիտել ֆիլմը ամբողջությամբ

Զանգակ գրատանը

IMG_7486 IMG_7494 IMG_7499 IMG_7458 IMG_7475 IMG_7465 IMG_7503 IMG_7509 IMG_7513 IMG_7517 IMG_7522 IMG_7539_0 IMG_7467_0 IMG_7492

Նախապես տեղեկացանք, որ դեկտեմբերի  25-28-ը <<Զանգակ գրատանը>> կայանալու է <<Երկարագուլպա Պեպին>> գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Պարզելով,  որ երեխաները հնարավորություն ունեն ձեռք բերել գիրքը իրենց իսկ լուսանկարներով ձևավորված կազմով՝ շտապեցինք հանդես գալ Պեպիի և Թոմիի կերպարներով:

Թոմիներն ու Պեպիները պատրաստ են: Մեզ միացավ նաև տիկին Մարին:

<<Զանգակ գրատանը>> մեզ շատ ջերմ ընդունեցին, մի փոքր էլ աշխատեցին մեր կերպարները վերջնական տեսքի բերելու համար, որից հետո լրագրողները մեզանից հարցազրույց վերցրին: Մենք պատմեցինք մեր սիրելի Պեպիի և նրա ընկերների արկածների մասին: Այնուհեև մտանք <<գրքի շապիկի>> մեջ և սկսեցին մեզ նկարահանել, երեխաների մի մասին հանձնարարվեց փազլ հավաքել: Այդ ընթացքում տիկին Մարին զրուցեց գրատան աշխատակիցների և հյուրերի հետ, ներկայացրեց մեր դպրոցն ու պատմեց դիջիթեքի մասին: Բաժանեցինք դիջիթեքի մասին պատմող տեղեկատվական թերթիկներ: Տիկին Մարին ասաց, որ այսուհետ սերտ համագործակցություն մեջ կլինեն կրթահամալիրի հետ:

Վերջում <<Երկարագուլպա Պեպին>> գրքից մեր ընտրած հատվածը ընթարցեցին մեզ համար և խոստացան, որ 15 օրից մեր իսկ նկարներով գրքերը կարող ենք գնել նրանցից: Շատ շնորհակալ ենք նման հաճելի անակնկալի համար: Օրն անմոռանալի էր: