ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ ՈՒ ԱՆԽԵԼՔ ԵՂԲԱՅՐԸ

Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում:Նրա անունը Անբան Հուռի է լինում: Մի օր աղջկա փոքր եղբայրը ասում է:

-Հերիք է պարապ-սարապ ման գաս, գնա քեզ մի գործ ճարի:Անբան հուռին գնում է մի հարուստի մոտ գործի մտնում: Հարուստը նրան գործի դիմաց մի մոզի է տալիս:Աղջիկը տուն վերադարնալիս մի ավերակի մոտով է անցնում ու ձայն է տալիս մոզիին.

-Հե՜յ ,մոզի:

Ավերակը ձայն է տալիս.

-Հե՜յ:

-Մոզիս կուզե՞ս.

-Ե՜ս…

-Քանի՞ մանեթ կտաս:

-Տա՜ս…

-Հիմի կտա՞ս, թե չէ:

-Չէ՜…

-Դե էգուց կգամ,որտեղից որ է՝ճարի՜:

-Արի՜…

Հուռին համաձայնվում է:Նա հասնում է տուն և անբան մնում:Նստում է պատուհանի մոտ և մի հատ երգ երգում.

-Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է:

Բամբակը կորիզոտ է:

Մաստակ պիտի որ ծամեմ,

Կտերը տիտիկ անեմ,

Անցնողին մտիկ անեմ.

Ուտեմ,խմեմ,

Մթնի,քնեմ:

Եղբայրը գալիս է և հարցնում է.

-Հը, փող աշխատեցի՞ր,որ ուրախ- ուրախ երգում ես:

— Հա մի հատ մոզի աշխատեցի, մոզին ավերակին ծախեցի, վաղը պիտի փողը տա:

Մյուս օրը Հուռին գնում է տեսնում,որ գայլերը մոզին կերել են:Գալիս է տուն,եղբայրը հարցնում է.

-Փողը տվե՞ց ավերակը:

Հուռին չի ուզում,որ եղբայրը մտածի, որ ինքը անխելք բան է արել և ասում է.

-Հա տվեց,բայց ճամփին բզեզ մորաքրոջը տեսա,փող չուներ տվեցի իրան:

Եղբայրը ասում է.

-Դե լավ է,հազի՜վ մի խելոք բան արեցիր:

 

 Հայկ Մարտիրոսյան