Ճամբարի առաջին օր

Это слайд-шоу требует JavaScript.

 

Ամառային ճամբարի առաջին օրը Հարավային դպրոցում ուրախ ու հետաքրքիր անցավ:
Մասնակցում էին 14 ճամբարական, որոնցից 4-ն այլ դպրոցներից էին: Ընդհանուր պարապմունքից հետո ծանոթացանք, խոսեցինք մեր ճամբարի, անելիքների մասին, ջրեցինք դպրոցի ծաղիկները, խնամեցինք լողավազանի տարածքը:
Մարզական պարապմունք անցկացրինք՝ վազեցինք, նախավարժանք կատարեցինք, խաղեր խաղացինք: Ընդմիջումից հետո լողացինք, հեծանիվ վարեցինք: Ընթերցանության ժամից հետո ավարտեցինք ճամբարային առաջին օրը:

Հյուսիսը՝ հարավում

Հարավային դպրոց էին հյուրընկալվել Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողները:
Միասին քննարկեցինք Ջաննի Ռոդարիի «Շոկոլադե ճանապարհ» ստեղծոգործությունը, ապա նկարեցինք մեր պատկերացրած ճանապարհը։

Ֆիլմը՝ Մարինե Մխիթարյանի

Նյութը պատրաստել են ճամբարականները

Ճամբարականների հետ որոշեցինք սովորել համակարգչի powerPoint ծրագիրը:
Կրթահամալիրի սովորողները կարողանում էին աշխատել նշված ծրագրով:
Այլ դպրոցներից այցելած սովորողները մեր օգնությամբ սովորեցին:
Ստեղծված նյութեր.

Անեն Համբարձումյան
Գայանե Բալաբանյան
Ռուստամյան Գագիկ
Վաղարշակ Գրիգորյան

Աբրահամ Քարագեոզեան