Հրավիրում եմ սովորելու

459403_152560581540156_960530236_o

Ողջույն, ես Տաթև Մելքոնյանն եմ: Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի տարրական կրթության և դեֆեկտոլոգիայի բաժինը /բակալավրիատ/: Այնուհետև նույն բաժնի մագիստրատուրան:

2010 թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հիմնական դպրոցում` որպես դասվար:
Այս տարի իմ սովորողներն ավարտում են չորրորդ դասարանը, նրանց փոխարինելու պետք է գաք դուք՝ 5տարեկաններդ:
Գալու եք մի աշխարհ, որը լի է բազում առանձնահատկություններով, անակնկալներով, հետաքրքրություններով, ուրախություններով…
Այստեղ միասին կնկարենք, կերգենք, կպարենք, կլողանք, կխաղանք, կստեղծագործենք, կճամփորդենք: Սիրով սպասում եմ ձեզ:

Հեռ` 010- 73-61-00

Բլոգի հասցե` tatevmelqonyan.wordpress.com

Էլ. փոստ`- t.melkonyan@mskh.am

Ծրագրի ղեկավար՝ Գոհար Բալջյան
Էլ. փոստ`G.Baljyan@mskh.am