Գայանե Բալաբանյան
Ամանորյա նախագիծ
Բարեմաղթանք Ղարաբաղի բարբառով
Մանե Հովհաննիսյան
Ամանորը Ապարանում
Աշոտ Զոզանյան
Ամանորը մեր ընտանիքում
Ամանորյա բարեմաղթանքներ
Հետաքրքիր է դիտել սովորողների և նրանց ծնողների համատեղ աշխատանքը։
Ծնողները ասում են բարեմաղթանքներ, սովորողները նկարել են բացիկներ և գրել բարեմաղթանքներ։
Ո՞ւմ կհասնի կոպեկը
Մեր տպավորությունները ճամփորդությունից
Այսօր` դեկտեմբերի 24-ին, ընկեր Տաթևը մեզ տարավ Խամաճիկների թատրոն, որտեղ մենք դիտեցինք «Կապույտ թռչուն» ներկայացումը: Ներկայացումը հետաքրքիր էր։ Վերջում ձմեռ պապիկի հայտնվելը հուշեց մեզ, որ Նոր տարին սարերի ետևում չէ; Շնորհակալություն բովանդակալից օրվա համար:
Ճամբաիր ծրագիր
21․12․2015
Մեր գունեղ, համեղ տոնածառը
Գայանեի հորաքույրը մեզ անակնկալ արեց և նվիրեց իր ձեռքով պատրաստած տոնածառ։
Մենք էլ ներկեցինք այն և ընկույզները թելերով ամրացրեցինք վրան։ Արդյունքում ունեցանք գունեղ, համեղ տոնածառ։
Շնորհակալ ենք Գայանեի հորաքրոջը։
Քանի՞ օր մնաց Ամանորին
Սովորողների հետ փոքրիկ թղթեր կտրատեցիք, վրան տարբեր բարեմաղթանքներ գրեցինք, կոնֆետների նման փաթաթեցինք։ Վերջում կոնֆետները շրջանի վրա ամրացրեցինք և օրացույց ստացանք։
Հիմա ամեն օր սովորողներն անհամբեր հաշվում են, թե քանի օրից է գալու ձմեռ պապը։
Դուք էլ պատրաստեք այսպիսի ամանորյա օրացույց և տարբեր մաթեմատիկական խնդիրներ լուծեք։