Գրում են ճամբարականները

 

Это слайд-шоу требует JavaScript.

 

Կորյուն Գաբոյան

Բարև, ես hունիսի 11-ին սկսել եմ գալ ճամբար: Այստեղ ծանոթացել ենք ճամբարի երեխաների հետ: Մենք մարմնակրթություն ենք արել, հեծանիվ ենք վարել, շախմատ ենք խաղացել, 1 ժամ գիրք ենք կարդացել: Օրինակ ես կարդում եմ «Փոքրիկ տիկինները» պատմությունը: Ես այսօր կարդացի առաջին գլուխը:

Մարի Սարդարյան

Բարև, ես Մարին եմ:  Ես ճամբարում ունեցա  շատ  ընկերներ:

Ես հավանեցի իմ  ճամբարական  ուսուցչուհուն: Ես   շատ  ուրախ  եմ, որ  եկա այա ճամբար:

Ավետ Մանվելյան

Բարև ձեզ, ես Ավետն եմ: ճամբարում օրը շատ ուրախ է անցնում:
Մենք այսօր խաղեր ենք խաղացել: Մեկս մյուսին էր նկարել: Մենք պետք է նայեինք նկարին և գուշակեինք, թե ում ենք նկարել: Հետո լողացինք, հեծանիվ վարեցինք, մաթեմատիկական խաղեր խաղացինք, հաց կերանք ու կարդացինք:

Ժակ Առաքելյան

Ես Ժակն եմ: Մենք այսօր առավոտյան արեցինք ընդհանուր պարապունք, որտեղ սովորեցինք հարսանեկան երգ, հետո գուաշով նկարեցինք մեր ճամբարական ընկերներին:
Գնացին մարզադահլիճ, խաղեր խաղացինք, լողացինք, հեծանիվ վարեցինք, հաց կերանք, կարդացինք, իկ վերջում սեղանի խաղեր խաղացինք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оставьте комментарий