Դիջիպատում

546644_152560581540156_960530236_n

2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի գլխավոր ձեռքբերումներ

2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի գլխավոր ձեռքբերումը համարում եմ այն, որ  4-րդ դասարանի սովորողներն ունեցան իրենց բլոգները և շատ ակտիվ սկսեցին նյութեր թողարկել:
Սովորողի համար ոգևորիչ է այն, որ իր ստեղծած նյութերը տեղադրում է բլոգում, դիտում են շատերը և քննարկում:
Նույնիսկ ամեն օր հաշվում են իրենց բլոգի այցելուների թիվը, համեմատում մեկը մյուսի հետ: Եվ դա խթան է, որ ավելի որակյալ նյութեր ստեղծեն:
Բլոգների մի քանի օրինակներ ՝
Տիգրան Արզումանյան
Ալեն Սայադյան
Վանիկ Ադամյան
Մեսրոպ Օնանյան
Հաջորդ ձեռքբերումը նախագծային աշխատանքն է:
Տարվա սկզբում ես չէի պատկերացնում, թե ինչպես կարող ենք աշխատել նախագծերով. դա ինձ համար անիրական էր թվում, բայց փորձը ցույց տվեց, որ այդպես աշխատելը շատ ավելի համակարգված է. կա սկիզբ, ընթացք, վերջ, հստակ հատկացված ժամանակ:
Նախագծի շրջանակներում  իրականացնում ենք դասարանական, ընտանեկան աշխատանքներ:
Նույնիսկ սովորողների տատիկ-պապիկները սիրով մասնակցեցին մեր «Ազգային, բակային խաղեր» նախագծի իրականացմանը:
«Լեփուկ» խաղի մասին պատմում է 83 տարեկան Սաշա պապիկը:
«Կտի, ջոխի» խաղի մասին Լոռվա բարբառով պատմում է 84 տարեկան Ղարիբ պապը

Նախագիծն իրականացնելիս ստեղծվում են շատ ուսումնական նյութեր, որոնք համացանցում տեղադրելիս դիտում են շատերն ու օգտագործում:
Սովորողները նույնպես մեկը մյուսի պատրաստած նյութերից շատ բաներ են սովորում:

Խնկոյանական օրեր
Թումանյանական օրեր
Կոմիտասյան օրեր
Սեբաստացու օրեր

Ինձ համար այս տարվա մյուս և շատ կարևոր ձեռքբերումն ընթերցանության հանդեպ սովորողների ոգևորությունն է:
Ընթերցում են շատ տարբեր գրքեր ՝ տպագիր և էլեկտրոնային, մասնակցում են տարբեր միջոցառումներիստեղծում են նյութեր, մասնակցում առցանց քննարկումների:

2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի գլխավոր անելիքներ

 2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակում շատ անելիքներ ունենք:
Շարունակելու ենք մեր սկսած նախագիծը՝ «Ազգային, բակային խաղեր», քանի որ նախագիծը ծավալուն էր, մենք ամբողջությամբ չենք ավարտել:
Իրականացնելու ենք նոր նախագծեր, որոնց շուրջ սովորողները կներկայացնեն էլ ավելի որակյալ նյութեր:
Ամեն ինչ անելու ենք, որ սովորողների բլոգներում հայտնվեն որակյալ, ուսումնական, հետաքրքիր նյութեր:
Խնամում ենք դպրոցի բակում մեզ հատկացված տարածքը, 2014-ին շարունակելու ենք այդ աշխատանքը` նոր ծառեր ու ծաղիկներ ենք տնկելու:
Պետք է շատ ճամփորդենք, շատ կարդանք և մասնակցենք Դիջիթեքին:

Оставьте комментарий