Մեր տպավորությունները ճամփորդությունից

Это слайд-шоу требует JavaScript.

Ես ու ընկերներս ընկեր  Տաթևի  հետ  գնացինք  Ուշի  գյուղ: Այնտեղ  ես  շատ  ուրախ էի:  Մենք  բարձունք հաղթահարեցինք, գնացինք  Սուրբ Սարգիս  եկեղեցի:  Եկեղեցու  մի  մասը  քանդված  էր,  մենք այնտեղ երգեցինք  և  աղոթեցինք։

Խոտերի մեջ գնդակ խաղացինք, հաց կերանք,  հանելուկներ հորինեցինք ու փորձեցինք գուշակել։
Գնացինք մեկ ուրիշ  եկեղեցի, որը կոչվում էր Սուրբ Մարիանե։
Այն գտնվում էր Աշտարակ քաղաքում։  Եկեղեցում Տեր հայրը մեզ օրհնեց,  աղոթեցինք, երգեցինք, նկարվեցինք ու եկանք տուն։
Ալեքս Բալասյան

Սեպտեմբերի  19-ին  համադասարանցիներով  գնացինք ճամփորդության,  որի  նպատակը  բարձունքի  նվաճելն էր։ Եղանք  նաև  եկեղեցում  և  տուն վերադարձանք  լավ  տպավորություններով։
Իրինա Բաբայան

Մենք երեկ գնացել էինք ճամփորդության,  որպեսզի բարձունք հաղթահարենք:
Այնտեղ կար  եկեղեցի, որը երկրաշարժի պատճառով քանդվել  էր:
Մենք գնդակ  խաղացինք,  հանելուկներ  հորինեցինք, հետո  հաց կերանք և  հետ եկանք մայր դպրոց։
Արտյոմ Զաքարյան

Մենք    գնացինք      Ուշի գյուղ: Ինձ շատ դուր եկավ ֆուտբոլ խաղալը, ման գալը:
Երբ մտանք եկեղեցի, ես բոլոր մոմերը հանգցրեցի:

Աշոտ Զոզանյան

Իմ տպավորությունը աննկարագրելի լավ էր։ Ես մեծ բավականություն ստացա մեր
ճամփորդությունից: Ինձ դուր եկավ սար բարձրանալը: Դուր եկավ նաև ընկ.Գոհարի
հորինած հանելուկները։  Կցանկանամ, որ նման ճամփորդությունները իմ ընկերների հետ ավելի հաճախ լինեն:

Գոռ Հայրապետյան

Մենք գնացել էինք ճամփորդության Ուշի։ Ուշիում բարձունք հաղթահարեցինք։ Ինձ դուր  եկավ  այնտեղի բնությունը։ Ճանապարհին մտանք եկեղեցի, որտեղ Տեր Հայրը մեզ օրհնեց։ Մեր օրը անցավ շատ ուրախ և հետաքրքիր։

Մանե Հովհաննիսյան

Ինձ շատ դուր եկավ սար բարձրանալը: Սարի վրա հին եկեղեցի կար ու լիքը քանդված քարեր կային: Մենք այնտեղ նկարվեցինք:Հետո իջանք ներքև խաղացինք ու հաց կերանք: Ես շատ ուրախ էի այդ օրը

Հայկ Սարգսյան

Оставьте комментарий