Ճամբարային երրորդ օր

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր օրը սկսեցինք տողանով:  Երգեցինք, պարեցինք, մարզվեցինք, արտասանեցինք: Հետո բարձրաանք դասարան քննարկեցինք բնագիտության և մարմնամարզության ստուգատեսի մասին: Հագանք գոգնոցները և գնացինք տեխնոլոգիայի սրահ:


Այնտեղ մենք կավով տոնածառ պատրաստեինք և այդ ժամանակ ընկեր Շամիրամը ուղիղ եթեր միացրեց և մեզ տեսան տասներկու հոգի: Հետո տոնածառը քանդեցինք և մեր ցամկությամբ մի քանի բան պատրաստեցինք: Ես առաջինը որոշեցի տնակ պատրաստել և սունկ: Հետո այնտեղից գնացինք դասարան գոգնոցները կախեինք տեղերում և հագանք բաճկոնները, գլխարկները ու գնացինք բակ:
Բակում մի լավ խաղացինք, ետ եկանք դասարան: Պատրաստեցինք մեդիագիրք և գրեցինք այսօրվա մասին:

Գայանե Կագանյան

Այսօր ես եկա, դպրոց ընդանուր պարապունք արեցինք:  Հետո գնացինք տեխնոլոգայի սրահ, որտեղ եղևնի պատրաստեցինք: Ընկեր Շամիրամը մեզ աշխատելուց հեռախոսով նկարեց և քցեց facebook  ուղիղ եթեր: Հետո քննարկեցինք թե ով ինչ նյութ է պատրաստելու բնագիտական և մարմնամարզական ստուգատեսին: Մենք գնացինք հաց ուտելու: Ասեմ, որ շատ համեղ ուտելիքներ կերանք: Մենք ուզում էինք հեծանիվ վարել, բայց հեծանիվները վերանորոգում էին: Հետո ընկեր Տաթևն ասաց.
_ Երեխաներ, եկեք գնանք բակ ձնագնդիկ խաղանք:
Մենք շատ ուրախացանք, որ ձնագնդիկ խաղացինք: Հետո բերեցինք ձեռնոցնեն ու գլխարկները դրեցինք, որ չորանա: Համակարգիչները միացրեցինք և մեդիագիրք պատրաստեցինք: Հետո գրեցինք այսօրվա մասին:
Ալեքս Բալասյան
Առավոտյան շուտ ես եկա դպրոց:
Մենք բոլորով տողան արեցինք: Երկրորդ ժամին մենք գնացինք տեխնոլոգիայի սրահ, որտեղ աշխատեցինք կավով: Երրորդ ժամին դիտեցինք մեր պատրաստած բնագիտական ստուգատեսին ներկայացվող նյութերը: Դրանից հետո հաց կերանք և կշտացանք:
Իջանք բակ ձնագնդի խաղացինք, որից հետո մեդիագիրք պատրաստեցինք: Հիմա մուտքագրում ենք այսօրվա մասին:
Մաքս Սինհա

Մենք այսօր օրը սկսեցինք երգ ու պարով: Հետո գնանցք կազմեինք և բարձրացանք դասարան, որպեսզի գոգնոցներ հագնեինք ու գնայինք կավով աշխատելու:
Ընկեր Աննան սովորեցրեց եղեվնի պատրաստել: Բոլորս պատրաստեցինք եղեվնի, երբ վերջացրինք ուրիշ բաներ պատրաստեցինք:
Դասարանում ընկեր Տաթևը ասաց, որ պետք է պատրաստվենք ստուգատեսներին:  Գնացինք բակ, տարբեր մասերում խաղացինք: Բարձրացանք  դասարան  և նստեցինք, խոսեցինք մեդիագրքի մասին և ամեն մեկս մի քանի նկար նկարեց:

Սամվել Շամվերդյան
Ես առավոտյան շատ ուրախ եկա դպրոց։ Մենք օրը սկսեցիք ընդանուր պարապմունքով, հետո գնացիք տեխնոլոգիայի սրահ, որտեղ աշխատեցիք կավով։ Գնացինք հաց ուտելու, բակում խաղալու։ Վերջում գրեցիք այսօրվա մասին։

                    Մանե Հովհաննիսյան
Այսօր ես ուրախ եկա դպրոց: Ընդհանուր պարապմունքին մենք բոլոր երգերը երգեցինք: Այստեղ կավով աշխատեցինք, ճաշեցինք, մեր պատաստած նյութերը նայեցինք, նկարներ նկարեցինք, իսկ հետո բաճկոնները հագանք և բակ դուրս եկանք: Այնտեղ ձնագնդիկ խաղացինք, զվարճացանք, հեծանիվ վարեցինք: Հետո մեդիագիրք պատրաստեցինք:

               Ղազարյան Անգելինա

Մենք այսօր գնացինք կավով քանդակ  պատրաստելու: Մենք պատրաստել ենք տոնածառ։
Մենք ուզում էինք հեծանիվ վարել,  բայց եկել էին նորոգելու:  Հաց
ուտելուց հետո գնացինք բակ, որ ձնագնդի խաղանք։ Նայեցինք ստուգատեսին ներկայացվող նյութերը և մեդիագիրք պատրաստեցինք:
Գարիկ Մարտիրոսյան
Այսօր մենք ընդհանուր պարապմունքից հետո կավով աշխատեցինք:
Ընկեր Աննան սովորեցրեց եղևնի պատրաստել: Դրանից հետո ամեն մեկը պատրաստեց իր ուզած բանը: Գնացինք բակ մի փոքր ձնագնդի խաղալու:
Իսկ հետո գնացին ճաշելու, մեր պատրաստած նյութերը նայեցինք, մեդիագիրք պատրաստեցինք:
Մարիամ Մկրտչյան
Այսօր մենք միասին գնացինք տողանի: Այնտեղ երգեցինք մեր անցած բոլոր երգերը: Հետո գնացինք կավով աշխատելու: Այնտեղ մենք բոլորս պատրաստեցինք գեղեցիկ եղևնիներ: Հաց ուտելուց  հետո եկանք դասարան ու դիտեցինք բնագիտական ստուգատեսի նյութերը: Եվ իջանք բակ ձնագնդիկ խաղալու: Վերջում  դասարանում մեդիագիրք պատրաստեցինք:
Արաքսյա Գրիգորյան

Այսօր սկզբում  ընդհանուր պարապունք արեցինք: Հետո գնացինք դասարան, հագանք գոգնոցները և գնացինք տեխնոլոգիայի սրահ, որպեսզի կավով աշխատենք: Ես կավից պատրաստեցի եղևնի և տուն: Երկրորդ ժամին մենք գնացինք հաց ուտելու: Մենք դիտեցինք բնագիտական փորձեր, նյութեր , որոնք պետք է ներկայացնենք բնագիտական ստուգատեսին: Երրորդ ժամին ընկեր Տաթևը իմ շարֆը կապեց և գնացինք բակ խաղալու: Բակից հետո մենք նստեցինք, նկարեցինք խոսող ձուկը, որպեսզի մեդիագիրք պատրաստենք: Հիմա սկսեցինք գրել, թե ինչ ենք արել այսօր:

Իրինա Բաբայան

Մենք այսօր 1-ին ժամին կավով աշխատեցինք, 2-րդ ժամին գնացինք բակ խաղալու, 3-րդ ժամին գնացինք հաց  ուտելու, բակում խաղալու: 4-րդ և  5-րդ ժամերին համակարգիչներով  աշխատեցինք` մեդիագիրք պատրաստեցինք և գրեցինք այսօրվա մասին: Շատ ուրախ անցավ իմ օրը:
Լևոն Ավետիսյան
Ես  եկա դպրոց և մասնակցեցի ընդհանուր պարապունքին՝ երգեցինք, արտասանեցինք և պարեցինք: Դրանից հետո գնացինք տեխնոլոգիայի սրահ, որտեղ ընկեր Աննան մեզ հետ կավով աշխատեց: Ես պատրաստեցի եղևնի և խաղալիքներ: Հետո նայեցինք մարմնամարզական և բնագիտական նյութերը, որոնք պետք է ներկայացնենք ստուգատեսներին:  Նախաճաշելուց հետո իջանք բակ և խաղացինք: Հիմա համակարգչով աշխատում ենք և  փորձում ենք մեդիագիրք պատրաստել:

Գայանե Բալաբանյան

Առավոտյան մենք  գնացինք տողանի, որտեղ երգեցինք, պարեցինք: Հետո մենք ընկեր Աննայի հետ կավով աշխատեցինք, իսկ հետո եկանք դասարան և սկսեցինք դիտել մեր պատրաստած ֆիլմերը: Հետո մենք գնացինք ձնով խաղալու:

Իվետտա Մեյթարջյան

Оставьте комментарий