Ձմեռային ճամբար

photo-8

Սովորողները գրում են ճամբարի մասին

Մեր դպրոցում ձմեռային Ճանբար էր: Այդ ժամանակ ընկեր Տաթևը մեզ համար նախագիծ կազմեց, ըստ որի մենք պետք է մեր փոքր ընկերների համար հեքիաթներ կարդայինք:  Ընկեր Տաթևն ամեն օր ընտրում էր 2 սովորողի, ովքեր կարդում էինք այդ հեքիաթը:

Ինձ բաժին հասավ «Խոսող ձուկը» հեքիաթը: Ճամբարի օրերին լողացի արևմտյան դպրոցի լողավազանում: Այնտեղի ջուրը շատ տաք էր և հաճելի:
Երկրորդ օրն ընկեր Տաթևն ասաց, որ մենք ճամբարի ընթացքում էլի կգնանք լողալու:
Եվ իրականում ուրբաթ օրը մեր լողի ստուգարքն էր: Ցավոք ես լողի չգնացի, որովհետև մեր մեքենան իմ հորեղբայրն էր վարում և այդ օրը մեզ դպրոց բերող չեղավ:
Մենք ճամբարի ընթացքում ամեն օր հեծանիվ էինք վարում, դրա համար էլ բոլորս ստուգարքը լավ հանձնեցինք:
Բնագիտական ստուգատեսի համար ես կատարեցի երկու փորձ՝ «Ամենակարող մագնիսը» և «Ջուրը գնում է, աղը մնում է»:
Այդ ընթացքում մասնակցեցինք կլոր սեղանի քննարկումներին:
Պատմեցինք մեր բոլոր ֆլեշմոբների մասին: Մի քանիսս պատմեցինք, իսկ մյուսները լուռ լսում էին:
Մենք ճամփորդության գնացինք Երևան մոլ:
Այնտեղ շատ հետաքրքիր մուլտֆիլմ դիտեցինք: Այդ ընթացքում մաթեմատիկական մրցումներ անցկացրինք դասարանում: Ընկեր Տաթևը խոստացել է, որ մենք կմրցենք նաև մյուս դպրոցի երրորդ դասարանի սովորողների հետ: Դրա համար պետք է շատ պարապենք: Ասեմ, որ արդեն սկսել ենք:
Իրինա Բաբայան

Ճամբարը տևեց երեք շաբաթ:

Ես երբ եկա դպրոց տեսա, որ դաս չենք անում: Մենք հեծանիվ էինք վարում, կավով էինք  աշխատում, խաղեր էինք խաղում:
Մեզ մոտ տարբեր երկրներից հյուրեր էին եկել` Ճապոնիայից, Չինաստանից և Թուրքիայից: Մենք երկարացված օրվա ընթացքում նրանց հետ խաղացինք:
Ճամբարի ընթացքում մենք գնացինք Մոաննա մուլտֆիլմը դիտելու: Հետո մենք պատրաստվում էինք հեծանիվի, մարմնամարզության և լողի ստուգատեսներին:  Հեծանիվի ստուգատեսի ժամանակ ես շատ լավ վարեցի: Մարմնամարզության մրցումին ես չմասնակցեցի, որովհետև հիվանդ էի:
Լողի մրցումներին ես մի պահ խեղդվում էի, բայց ինձ փրկեցին: Մենք 6 տարեկաների համար հեքիաթներ էինք կարդում:
Կարդալուց հետո քննարկում էինք, իսկ վերջում մեդիագիրք էինք պատրաստում: Ճամբարի ընթացքում ընկեր Տաթևը մեզ մաթեմատիկական խնդիրներ տվեց, լուծեցինք:
Մաքս Սինհա

Մենք այս ճամբարի ընթացքում  6 տարեկաների համար գիրք կարդացինք՝ «Խոսող ձուկը», «Պոչատ աղվեսը», «Անբան Հուռին», «Ճամփորդները», «Լեզուն կտրած ծիտը»:
Մենք գնացինք Երևան մոլ, որտեղ շատ հետաքրքիր մուլտֆիլմ դիտեցինք: Այդ մուլտֆիլմը Մոաննաի մասին էր:
Մի աղջիկ բնության աղջիկն է լինում:  Նրա սիրտը հանում են և  բնությունը քարքարոտ է լինում: Մաննան  այդ սիրտը գտավ, տեղադրեց աղջկա մեջ և փրկեց բնությունը:
Մենք Դիջիտեքին և բնագիտական ստուգատեսին հայտեր ուղարկեցինք, դիտեցինք նյութերը և մեկնաբանություններ գրեցինք:
Մասնակցեցինք հեծանվի, մարմնամարզության և լողի մրցումներին:
Կավով աշխատեցինք, տարբեր բաներ պատրաստեցինք:
Ճամբարային ամեն օրվա մասին մենք նոթբուքով գրում էինք:
Հակոբ Սոսյան

Մենք ճամբարի օրերին գնացել էինք ընկեր Գոհարի դասարան, որտեղ սովորողների համար հեքիաթներ ենք կարդացել` Պոչատ աղվեսը, Խոսող ձուկը, Ոսկու կարասը, Լեզուն կտրած ծիտը  և այդ հեքիաթներից հարցեր ենք տվել նրանց:  Գիտագործնական հավաքի ժամանակ մասնակցել ենք կլոր սեղանին: Պատմել ենք, թե ինչպես ենք անցկացնում դպրոցական և ընտանեկան ֆլեշմոբերը:
Ճամբարի ընթացքում իջել ենք բակ: Ձնագնդի և ուրիշ խաղեր ենք խաղացել:
Մյուս օրերին Դիջիթեքի և Բնագիտատեխնիկական ստուգատեսի հայտերն ենք ուղարկել: Հեծանիվ ենք վարել, պարել, մարզվել:
Երրորդ շաբաթվա ընթացքում նայել ենք Դիջիթեքի նյութերը, մեկնաբանություններ գրել:
Այդ շաբաթ մասնակցել ենք ստուգատեսներին: Բնագիտական ստուգատեսի համար ես փորձ եմ կատարել` կոնֆետով և ջրով: Մասնակցել ենք մարմնամարզության, լողի և հեծանվային ստուգատեսներին: Այդ ստուգատեսները շատ ուրախ անցան: Մարմնամարզական ստուգատեսին մարզվում էինք, թռնում էինք բատուտի վրա, քայլում ենք մարմնամարզական ձողի վրայով, պարանի վրայով վեր էինք բարձրանում:
Լողի ստուգատեսին լողացինք փորի, մեջքի վրա, սոզվեցինք, թռանք ջրի մեջ:
Հեծանվաին ստուգատեսին հեծանիվ էինք վարում` արգելքներ հաղթահարելով:

Գայանե Կագանյան

Ամանորից հետո վերադարձանք դպրոց և սկսվեց ճամբարը: Ես շատ ուրախ էի, որ ճամբար էր, որովհետև մասնակցեցի ստուգատեսներին՝  լողի, մարմնամարզության, հեծանիվի: Երկարօրիայի ժամանակ լոտո էինք խաղում և գրքեր էինք կարդում:

Ընկեր Տաթևի հետ փոքրերի համար տարբեր հեքիաթներ կարդացինք՝ «Անբան Հուռին», «Խոսող ձուկը», «Ճամփորդները», «Պոչատ աղվեսը», «Լեզուն կտրած ծիտը»: Կարդալուց հետո հարցեր էինք տալիս նրանց:
Հետո մենք գալիս էինք մեր դասարան  և Paint ծրագրով այդ հեքիաթներից հատվածներ էինք նկարում, որպեսզի մեդիագիրք պատրաստեինք:
Գնացինք արևմտյան դպրոց լողալու: Այնտեղ այնքան շատ շոգ էր, որ նույնիսկ քրտնել էինք: Ընկեր Տաթևը մեզ հանձնարաեց, որ բնագիտական և մարմնամարզական նյութեր պատրաստենք, որ ուղարկենք  սուգատեսներին:
Մենք պատրաստեցինք և ուղարկեցինք: բացի դրանից մեր բլոգից մի քանի նյութ ընտրեցինք և ուղարկեցինք Դիջիտեքին: Դիջիտեքին ուղարկված նյութերը նայում էինք և մեկնաբանություն գրում:
Մենք գնացինք Ընկեր Աննայի մոտ կավով տոնածառ պատրաստվելու:
Ճամբարի ընթացքում ճամփորդություն գնացինք Երևան մոլ;  Այնտեղ Մոաննա մույտֆիլմը դիտեցինք:
Մույտֆիլմն ինձ շատ դուր եկավ:
Ալեքս Բալասյան

Մենք Ձմեռային ճանբարի ընթացքում վեց տարեկանների համար Թումանյանի հեքիաթներ էինք կարդում, հեծանիվ էինք վարում, մարզվում էինք, ստուգատեսներին էին մասնակցում:
Մասնակցեցինք կլոր սեղանին:  Այնտեղ պատմում էինք, թե ինչպես ենք ֆլեշմոբեր անցկացնում:
Մարզական ստուգատես ժամանակ  հագանք  սպորտային համազգեստ, մեզ առաջադրանքներ էին տալիս, իսկ մենք կատարում էինք:
Լողի ստուգատեսին գնացինք դպրոց պարտեզ լողալու: Հանեցինք մեր հագուստը, հագանք լողազգեստները և գնացինք լողալու:
Հաջորդ օրը գնացինք Երևան մոլ, որտեղ դիտեցինք Մոաննա մուլտֆիլմը: Այդ անունը հերոսուհու անունն էր, որ փրկում էր իրենց երկիրը: Երկարօրվա ընթացքում գիրք էինք կարդում, խաղեր էինք խաղում և կավերով էինք աշխատում:
Ես նյութեր ներկայացրի բնագիտատեխնիկական ստուգատեսին և Դիջիթեքին:
Սամվել Շահվերդյան

Արձակուրդի ժամանակ ես կարոտել էի իմ դպրոցը, իմ ընկեր Տաթևին, իմ ընկերներին և բոլոր ուսուցիչներին: Ձմեռային ճամբարը շատ հետաքրքիր անցավ: Այդ ժամանակ մենք գնացինք  6 տարեկանների համար հեքիաթներ կարդալու:
Խոսող ձուկը կարդալուց հետո, հարցեր տվեցինք, մուլտֆիլմը դիտեցինք, իսկ դասարանում մեդիագիրք պատրաստեցինք:
Հաջորդ օրերին շարունակեցինք այլ հեքիաթներ կարդալ:
Մասնակցեցի կլոր սեղանին: Ասեմ, որ իմ մայրիկը նույնպես եկել էր:

Մարիամ Մկրտչյան
Մենք ճամբարի ընթացքում գնում էինք 6 տարեկաների համար Հ.Թումանյանի հեքիաթները կարդալու: Հետո այդ կարդացած հեքիաթներով մեդիագիրք էինք պատարաստում:
Ամեն օր հեծանիվ էինք վարում, մարզվում էինք, պարում էինք, աշխատում էինք կավով:
Մասնակցեցինք կլոր սեղանի քննարկումներին:
Երրորդ շաբաթվա ընթացքում հանձնեցինք լողի, հեծանիվի և մարմնամարզության ստուգատեսները:
Ես  Դիջիթեքին ուղարկել եմ 3  հայտ, իսկ Բնագիտական ստուգատեսին՝ 1  հայտ:
Ես դիտել եմ շատ նյութեր: Կցանկանամ, որ Իվետտան հաղթի: Մենք գնացինք Երևան մոլ, որտեղ շատ հետաքրքիր մուլտֆիլմ դիտեցինք: Երկարացված օրվա ընթացքում նույնպես շատ հեքիաթներ ենք կարդացել:
Ես շարունակել եմ իմ դաշնամուրի պարապմունքները:
Գայանե Բալաբանյան
Մենք ճամբարի ընդացքում հեծանիվ ենք վարել:
Մենք ամեն օր 6 տարեկանների համար տարբեր հեքիաթներ ենք կարդացել: Առաջին հեքիաթը Խոսող ձուկն էր: Հետո կարդացինք Ճամփփորդերներ,
Ոսկու կարասը, Անբան Հուռին, Լեզուն կտրած ծիտը:
Ինձ դուր եկավ կավով աշխատելը: Ընկեր Շամիրամը մեզ ուղիղ եթերով նկարեց:Երրորդ շաբաթ մենք մասնակցեցինք հեծանվի, մարմնամարզության և լողի ստուգատրեսներին:Մասնակցեցինք  նաև կլոր սեղանին: Այնտեղ պատմեցինք մեր ֆլեշմոբերի մասին:
Դիջիթեքին և բնագիտական ստուգատեսներին ես հայտեր ուղարկեցի: Դասարանում բանավոր մաթեմատիկայի մրցում անցկացրինք: Դա ինձ շատ դուր եկավ, քանի որ ես մաթեմատիկա շատ եմ սիրում:

Լևոն Ավետիսյան

Մենք ճամբարին հեծանիվ ենք վարել, լողի ենք գնացել, մարմնամարզություն ենք արել, մաթեմատիկայի մրցույթ ենք կազմակերպել, աշխատել ենք կավով։
6 տարեկաների համար հեքիաթներ ենք  կարդացել։ Երկարօրիայի ժամանակ
գիրք ենք կարդացել, հաց ենք կերել, խաղացել ենք, հեծանիվ ենք վարել։ երջին շաբաթվա ընթացքում մասնակցել ենք լողի, հեծանիվի, մարմնամարզության ստուգատեսներին։ Դիջիտեքին և բնագիտական ստուգատեսին նյութեր ուղարկեցինք։
Գարիկ Մարտիրոսյան

Մենք ճամբարի ժամանակ 6 տարեկանների համար կարդացինք հեքիաթններ` «Խոսող ձուկը», «Ճամփորդները», «Անբան Հուռին», «Լեզուն կտրած ծիտը»: Հեծանիվ վարեցինք, մարմնակրթություն արեցինք: Գնացինք արևմտյան դպրոց լողալու:Այնտեղ շատ  շոգ էր:  Մեր դպրոցում ընկեր Տաթևի հետ բնագիտական փորձեր արեցինք, որ ուղարկեինք բնագիտական ստուգատեսին: Ես տանն էլ բնագիտական փորձ կատարեցի, ուղարկեցի: Դպրոցում ընկեր Տաթևի օգնությամբ Դիջիթեքին 3 hատ նյութ ուղարկեցի: Հեծանիվի և մարմնամարզական ստուգարքը շատ լավ հանձնեցի:
Գնացինք Երևան մոլ, որտեղ շատ լավ մուլտֆիլմ նայեցինք:
Մուլտֆիլմը քաջ աղջկա մասին էր, դրա համար ինձ դուր եկավ:
Աշոտ Զոզանյան

Մենք ամեն օր նախակրթական երեխաների համար հեքիաթներ ենք կարդացել:Մենք կարդացինք Պոչատ աղվեսը, Խոսող ձուկը, Լեզուն կտրած ծիտը, Ճանփորդները, Ոսկու կարասը:Մենք հեծանիվ էինք վարում, լողում էինք, կավով էինք աշխատում: Մենք հանձնեցինք լողի, մարմնամարզության, հեծանվի ստուգատեսները: Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ մենք գնացինք Երևան մոլ մուլտֆիլմ դիտելու:
Մեր ձմեռային ճանբարը Շատ հետաքրիր էր:
Ես Բնագիտական ստուգատես համար  փորձեր կատարեցի, ուղարկեցի:
Դիջիթեքի 3 հատ նյութ ուղարկեցի:
Իվետտա Մեյթարջյան

Ճամաբարային օրերին մենք հայտէր ենք ուղարկել Դիջիթեքին: Ֆլեշմոբերի ենք մասնակցել և կլոր սեղանների: Մենք գնացել էինք Մայր դպրոց և այնտեղ հինգ հատ Ավետիսի երգեր ենք երգել և պարել:Բանավոր մաթեմատիկա ենք կատարել: Մասնակցել ենք հեծանիվի, լողի, մարմնամարզության ստուգատեսներին:

        Արաքսյա Գրիգորյան

Մենք հեծանիվ վարեցինք, 6 տարեկանների համար Հովհանես Թումայանի հեքիաթներից կարդացինք, հարցեր տվեցինք իրենց:
Հետո գնացինք Երևան մոլ, մուլտֆիլմ դիտեցինք, կլոր սեղանին  մասնակցեցինք:Մենք նաև լողի ու հեծանիվի մրցույթ անցկացրինք, իրար ձեռքեր բռնած թռանք ջուրը: Տաք էր ջուրը, ես սուզվում էի,  ընկեր Տաթևը ժամանակ էր պահում:  Հեծանիվի ստուգատեսը շատ հեշտ էր,  բոլորս հեծանիվի ստուգատեսը հանձնեցինք: Ես նաև Դիջիտեքի և բնագիտական ստուգատեսի հայտեր եմ ուղարկել:
Հայկ Սարգսյան

Մենք ձմեռային ճամբարի ընթացքում մասնակցել ենք  լողի, մարմնամարզության և հեծանվային ստուգատեսներին: Խաղացել ենք, ձնագնդիկ, ընկեր Գոհարի երեխաների համար գիրք ենք կարդացել՝ «Խոսող ձուկը», « Ճանփորդները», «Ոսկու կարասը», «Անբան Հոռին», «Ծիտը», «Պոչատ աղվեսը», «Անհաղթ աքլորը»:

Անգելինա Ղազարյան

 

 

 

 

Оставьте комментарий