Բարձունքի հաղթահարում

21886574_1317268485069354_615886905_o

 

 

«Մխիթար ՍԵբաստացի » կրթահամալիրում ուսումնական ճամփորդությունները
ուսումնական գործունեության բաղկացուցիչ մաս են: Կրտսեր դպրոցում յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը ուսումնական ճամփորդությանը պարտադիր է:

Ճամփորդության վայրը՝ Ուշի
Ճամփորդության մասնակիցներ —1-ին դասարանի սովորողներ
Ճամփորդության օր — սեպտեմբերի 23
Ճամփորդության սկիզբ- 09:00, ավարտ՝16:00
Նպատակ- քայլքով բարձունքի հաղթահարում դեպի Սուրբ Սարգիս վանք,
Խնդիրներ-Ճամփորդության նախապատրաստում
Բարձունքի հաղթահարում
Տեղում փոքրիկ նախագծերի իրականացում:
Ընթացք

    1. Ընտրել ճամփորդության վայրը
    2. Տեղեկատվական աղբյուրներից ձեռք բերել տեղանքի մասին տեղեկություններ
    3. Կատարել աշխատանքի բաժանում
    4. Միջավայրի խնամքին ուղղված աշխատանքների կազմակերպում՝ հանրօգուտ աշխատանք
    5. Ամփոփում /դասարանական բլոգում նյութի թողարկում/:

 

Աշխատանքի ընթացքը

Սովորողների հետ քարտեզի օգնությամբ գտնում ենք նշված վայրը, որոշակի տեղեկություններ ենք գտնում տեղանքի մասին և քննարկում ենք:

Որոշում ենք ճամփորդի պարտականությունները.

  • Ինչպիսի՞ հմտություններն են պետք բարձունքի հաղաթհարման ժամանակ
  • Ի՞նչ կանոններ պետք է իմանալ ճամփորդությունից առաջ
  • Ի՞նչ պետք է հագնել, ինչպիսի սնունդ վերցնել ճամփորդության գնալիս

Անհրաժեշտ պարագաներ.

  • Սպորտային հագուստ, կոշիկ
  • Արևային գլխարկ
  • Ջրաման, ջուր
  • Բրդուճներ
  • Ուսապարկ
  •  ֆոտոխցիկ
  • ձայնագրիչ
  • պլանշետ

Տեղում իրականացվող նախագծեր.

Բարձունք ենք հաղթահարում

Սովորողները լուսանկարում են  մեկը մյուսին, տարածքը:
Ձայնագրիչի օգնությամբ տեղի բնակիչներից հարցազրույց ենք վերցնում:

Իրականացնում ենք նկարչական պլեներ:

Խաղում ենք ազգային խաղեր:

Оставьте комментарий